MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 102

Մարոկկոյի կողմից չեն կարող առևտրի առարկա հանդիսանալ, քանի որ դրանք միջազգային համաձայնագրերի հիման վրա պատկանում են սահարացիներին: Փաստորեն, մոտ մի քանի տասնամյակ է, ինչ Արևմտյան Սա- հարայի հիմնահարցը գոյություն ունի, իսկ ՍԱԴՀ-ը դասվում է չճա- նաչված պետությունների շարքին: Չնայած հակամարտող հիմնական կողմերի միջև բանակցություններն ընդհատված են, այնուամենայնիվ, սխալ կլինի ենթադրել, թե հակամարտությունը վերջնական փակուղի է մտել: Միաժամանակ, հարկ է նշել, որ Արևմտյան Սահարայի խնդիրը լուրջ մարտահրավեր է մաղրիբյան միասնությանը, քանի որ տարածա- շրջանի պետությունները տարբեր դիրքորոշումներ ունեն տվյալ խնդրի նկատմամբ. եթե Մարոկկոն ՊՕԼԻՍԱՐԻՕ-ին դիտում է որպես անջա- տողական կազմակերպություն, ապա Ալժիրն այն համարում է ազա- տագրական շարժում: Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մա- րոկկոն և Ալժիրը համարվում են տվյալ տարածաշրջանի առանցքային երկրները, ապա մաղրիբյան միասնության վերաբերյալ ցանկացած բանակցություն՝ առանց Սահարայի խնդրի արդարացի կարգավորման, կկորցնի իր իմաստային արժեքը: HAKOBYAN TATEVIK (YSU) MOROCCO’S POSITION ON THE ISSUE OF WESTERN SAHARA The Western Sahara is one of the few areas of the world officially recognized by the United Nations as being non-self-governing. Since the beginning of the conflict, a great number of states and organizations such as Spain, Morocco, Mauritania, Algeria, Polisario, the Organization of African Union, the United Nations, France, the United States, Saudi Arabia and the Soviet Union have all, in some way, been involved in the conflict. However, since Spain’s withdrawal from the territory in 1975, Western Sahara has been home to a seemingly interminable conflict in which Morocco has laid claim to the territory once known as the Spanish Sahara. Տե՛ս Rothchild D., Managing Ethnic Conflict in Africa Pressures and Incentives for Cooperation, Brookings Institution, Washington, DC, 1997, p. 125. 102