MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 92

գած լինելով հանդերձ միևնույն իսլամիստական արմատից, կենտրո- նանում է Մերձավոր Արևելքում սիոնիզմի և Իսրայել պետության դեմ պայքարի վրա։ Իսկ ինչ վերաբերում է Ալ-Կաիդային, այս հոդվածում ցույց տրվեց դրա գաղափարաբանության բացառիկությունը և այն քո- ղարկված ուղերձը, որն առաջ է քաշվել ընդդեմ Արևմուտքի՝ ընդ- հանրապես, և մուսուլմանական կառավարությունների՝ մասնավորա- պես։ Հակառակ ոմանց կարծիքի, թե իբր Ալ-Կաիդան ցանցեր և ազ- դեցիկ հնարավորություններ չունի և կենտրոնացած է բացառապես օտարերկրյա բանակների դեմ պայքարի վրա՝ շարադրանքի ընթաց- քում շեշտվեց Ալ-Կաիդայի գաղափարական վտանգը՝ ցույց տալով արմատական հեղինակների գրվածքները տարածելու և երիտասարդ- ներին դրանցով կրթելու ու մուսուլմանական միության գաղափարին մասնակից դարձնելու համար ցանցեր ու տեխնոլոգիաներ գործածող մարտավարության կարևորությունը։ Աշխատության հաջորդ մասում ընդգծվեց միջազգային ասպարե- զում արմատական իսլամի ի հայտ գալու փաստը, որի թիրախը հատ- կապես Սաուդյան Արաբիայի իշխող արքայատոհմն է, որը մեղադրվում է իսլամական ուսմունքին իրենց ցանկալի ձևով չհետևելու և, ինչն ամենից կարևորն է, շատերի կարծիքով իսլամի ամենամեծ թշնամու՝ ԱՄՆ-ի հետ առնչություն ունենալու մեջ։ Դա իր հերթին նշանակում է, որ Ալ-Կաիդան սպառնալիք է ոչ միայն Սաուդյան Արաբիայում բնակ- վող ամերիկացիների կյանքին և անվտանգությանը, այլև անգամ իշխող արքայատոհմին, քանի որ վերջնանպատակն արմատականացված բնույթի Խալիֆաթի ստեղծումն է։ Ավելին, Արևմուտքին հասցեագրված սպառնալիքը ոչ միայն բռնություն ու դաժանություն գործելն է և թշնա- մուն կործանել փորձելը, այլ նաև գործող ցանցերի և կազմակերպական բջիջների միջոցով արևմտյան երկրներում մուսուլման բնակչությանը ոտքի հանելու ձգտումն ու միասնական առաքելության մասին կոչը, ինչը կարող է լրջորեն ազդել իսլամական սփյուռքում արմատականու- թյան ահագնացման վրա։ Հետևաբար՝ իրական վտանգն Արևմուտքում արմատականության գաղափարախոսության ի հայտ գալն է Ալ- Կաիդայի գործուն մասնակցությամբ։ Այս իմաստով, Արևմուտքի հա- մար Ալ-Կաիդայի սպառնալիքն այն է, որ նշմարվում է արևմտյան արժեքների և իսլամական աշխարհի միջև բախում առաջացնելու հստակ նպատակ։ Սա է միջազգային անվտանգությանը նետված մար- տահրավերը։ 92