MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 91

Կաիդան ոչ թե մի ահաբեկչական շարժում է, որը պայքարի է բռնվել ԱՄՆ-ի հետ մուսուլմանական հողերի ազատագրման համար, ինչպես կարծում է Ջեյսոն Բըրքը Ալ-Կաիդայի մասին ՝ իբրև թե այն հեռու է գաղափարականությունից և քաղաքակրթությունների բախման ձևակերպումից, իսկ տարվող պայքարը զուտ քաղաքական է ՝ պայմանավորված Արաբական թերակղզում օտարերկրյա ազդեցության առկայությամբ 48, այլ իրականում որովհետև ԱՄՆ-ը Արևմուտքի առաջատար երկիրն է, իսկ Ալ-Կաիդան կառուցում է մի գաղափարախոսություն, որը հակադրվում է հենց արևմտյան արժեքներին, դառնում դրանց թշնամին, ուստիև պայքարը ոչ թե տարածքային է կամ միտված թշնամուն վնասելուն, այլ գաղափարական 49: Իսկապես, ինչպես Բին Լադենն է ասում ՝ «… ճակատամարտը Ալ-Կաիդա կազմակերպության և խաչակիրների միջև չէ, այլ մուսուլմանների ՝ իսլամի ժողովրդի և համաշխարհային խաչակիրների » 50: Ավելացնենք, որ Բուշի վարչակարգի կողմից ահաբեկչության խնդիրն ամբողջ իսլամի վրա առհասարակ ընդհանրացնելու քաղաքականությունը, մուսուլմանական ու արաբական երկրների հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու անկարողությունը և իսլամը որպես թշնամի դիտարկելը 51 առավել ևս ընդգծեցին այն, որ բախումը քաղաքակրթական է, իսկ սպառնալիքը գալիս է գաղափարաբանությունից, քանի որ արմատական իսլամը կոչ է անում թշնամուն փնտրել ի դեմս միջազգային իրավակարգի ։
Եզրակացություն
Սույն աշխատությունը ցույց է տալիս, որ Ալ-Կաիդայի հարուցած սպառնալիքը զուտ բռնությունը չէ, այլ իսլամի բոլորովին նոր ընկալում հաստատելուն միտված գաղափարաբանությունը և վերջինս կյանքի կոչելու պատրաստակամությունը ։ Շարադրանքի ընթացքում այլ ահաբեկչական կառույցների ՝ արմատական իսլամիստական Համաս-ի համեմատությամբ բացահայտվեց Ալ-Կաիդայի առաջ քաշած արմատական իսլամիստական գաղափարաբանության բնույթը ։ Առաջինը, ծա-
48
Burke J., նշվ. աշխ., էջ 21-23:
49
Huntington S., The Clash Of Civilizations and the Remaking of World Order, New York, 1996, p. 212; and Haynes J., AL Qaeda: Ideology and action, Critical review of International Social and Political Philosophy, 2010, p. 6.
50
Lawrence B., Messages to the world, London, New York, 2005, p. 108.
51
Kellner D., September 11 and Terror war: The Bush Legacy and the Risks of Unilateralism, Lanham Maryland, United States, 2002, pp. 21-24.
91