տարրերից է 44: Այսպիսով ՝ արմատականներից եկող սպառնալիքի կորիզը աշխարհի տարբեր մասերում արմատական իսլամական ինքնության ձևավորումն է, այլ ոչ թե ինչ-ինչ թիրախներին ուղղված հարձակումները ։
Հարկ է մատնանշել նաև եվրոպական պետությունների նախաձեռնած հակաարմատականացման ջանքերը, ինչը ցույց է տալիս, որ այդ երկրներում գիտակցում են հանրության ներսում ակտիվ գործող արմատական խմբավորումների հարուցած վտանգը ։ Օրինակ, Նիդեռլանդների իշխանությունները վտանգ են տեսնում ոչ միայն երկրի անվտանգության առումով, այլև նրանում, որ արմատականները ձգտում են հավաքագրել մուսուլման բնակչությանը, ինչը կարող է հանգեցնել լուրջ խնդիրների 45: Ըստ Դեյվիդ Քիլքալենի ՝ արմատականության անարգել աճին նպաստող մեկ այլ գործոն է Ալ-Կաիդայի դեմ հակաահաբեկչական պայքարի անարդյունավետությունը, քանի որ այդ կազմակերպությունն իր գաղափարախոսության միջոցով ներթափանցում է ակտիվ քաղաքականություն վարող բնիկ ցեղերի շրջանակ ։ Սա նշանակում է, որ Ալ-Կաիդան ոչ թե դասական ահաբեկչական խմբավորում է կամ անջատողական շարժում, այլ համաշխարհային ընդգրկման արմատական կազմակերպություն ՝ սեփական գաղափարաբանությամբ և աշխարհի տարբեր կողմերում ունեցած աջակիցներով ։ Ուստի, նման կազմակերպության հետ գործ ունենալիս իշխանությունները պետք է առաջին հերթին մարտահրավեր նետեն դրա գաղափարաբանությանը և հանրությանը տեղյակ պահեն արմատականների որդեգրած միջոցների վնասակար և անթույլատրելի բնույթի մասին 46:
Երկրորդ խնդիրն Ալ-Կաիդայի թշնամական տրամադրվածությունն է ԱՄՆ-ի հանդեպ, որովհետև արմատական իսլամիստական գաղափարաբանությունն անհամատեղելի է արևմտյան մշակույթի հետ և Արևմուտքին համարում է հակառակորդ 47: Դրա պատճառով էլ ստեղծված հակամարտության ներկապնակում արմատական գաղափարաբանության առաջնահերթությունը մտածել է տալիս, որ Ալ-
44
Նույն տեղում, էջ 226:
45
Vision L., A preliminary Assessment of Counter-Radicalization in the Netherlands, 2008, CTC Sentinel, 12. http:// oai. dtic. mil / oai / oai? verb = getRecord & metadataPrefix = html & identifier = ADA493785
46
Kilcullen D., The accidental Guerrilla, Carlton North, Victoria, Australia, 2009, p. 265.
47
Farmer B., նշվ. աշխ., էջ 86: 90