MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 89

մարդկանց մեջ արմատական գաղափարներ սերմանելու գործում և քարոզում է միանալ «անհավատների» ու նրանց դաշնակիցների դեմ պայքարին 39 : Օրինակ՝ մադրիդյան պայթեցումների ետևում կանգնած է Իսլամական մշակույթի կենտրոնը, հայտնի որպես «Մզկիթ 30», որն արմատական գաղափարներ է տարածում և հանցագործությունների կազմակերպման գործում համախոհ մարդկանց միավորելու մեծ կա- րողություն ունի 40 : Նմանապես, Լոնդոնի Բիսթոնի մզկիթում (Beeston’s Mosque) և մերձակա համայնքում արմատականները հաջողացրել են գետտո ստեղծել, որում ջիհադը խոսակցությունների հիմնական նյութն է 41 : Ավելին, ԱՄՆ-ում իսլամական-արմատական բարեգործական կազ- մակերպությունները վեր են ածվում ահագնացող սպառնալիքի՝ տա- րածելով արմատական մտածողների գրվածքները, կազմակերպելով հավաքներ և երիտասարդ սերնդին արմատական հայացքներ քարոզող դասընթացներ և այլն 42 : Ուստի, անկախ նրանից, այդ տեսլականը հաջողություն ունի, թե ոչ, վերոնշյալ օրինակներից պարզ է դառնում, որ իրական սպառ- նալիքը գալիս է գաղափարախոսությունից և նրանցից, ովքեր քարոզում են արմատական ուսմունք և ապրելակերպ։ Որպես հետևանք՝ արևմտյան երկրների մուսուլման բնակչությունը սկսել է ավելի ակ- տիվորեն առաջ քաշել պատշաճ պայմաններում իսլամով կենցաղա- վարելու իր իրավունքները և եվրոպական իշխանություններից պա- հանջում է բացել իգական դպրոցներ, անասուններին մորթել համա- ձայն ծիսակարգի, պայքարում է գլխաշորով ծածկվելու սովորույթի պահպանման համար և այսպես շարունակ 43 , ինչը հանգեցնում է Եվ- րոպայում արմատականության աճին, ինչն էլ Ալ-Կաիդայի՝ հակա- ահաբեկչության դեմ պայքարի մարտավարության ամենակարևոր http://scholar.google.com.au/scholar?hl=en&safe=off&q=radicalization%20of%20west &um=1&ie=UTF-8&sa=N&tab=ws. 39 Kilcullen D., The accidental Guerrilla, Carlton North, Victoria, 2009, p. 246. 40 Silber Mitchell D., Bhatt Arvin, Radicalization in the West: The homegrown Threat, 2007, New York Police Department, http://scholar.google.com.au/scholar?hl=en&safe=off&q=radicalization%20of%20west &um=1&ie=UTF-8&sa=N&tab=ws. 41 Նույն տեղում: 42 Նույն տեղում: 43 Farmer B., Understanding radical Islam, New York, 2007, p. 186. 89