MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 88

հարձակումներ տեղի ունեցան, որոնցում ուշադրություն գրավեց գերազանցապես բռնության գործոնը ։ Համարվեց, որ դա Ալ-Կաիդայի ուղերձն է արևմտյան երկրներին ՝ հեռանալու Աֆղանստանից և իսլամական մյուս պետություններից 34: Ինչևէ, ավելի մանրամասն քննությունը ցույց է տալիս, որ արևմտյան ճակատում Ալ-Կաիդայի հարուցած սպառնալիքն ավելին է, քան արմատական ահաբեկչության վրա ուշադրություն սևեռելու փորձը ։ Նպատակը երկշերտ է ։ Առաջինը ՝ արթնացնել մուսուլմանադավան սփյուռքն ու ներգրավել այն « խաչակիրների » դեմ ուղղված « միացյալ խալիֆաթ » կոչեցյալ նախագծում ։ Երկրորդը ՝ ցուցադրել արևմտյան մշակույթի հանդեպ ունեցած ատելությունն ու այն համոզմունքը, թե Ալ-Կաիդան ունակ է հաղթելու ամենահզոր տերությանը ։ Այստեղից հետևում է, որ վտանգը ոչ միայն ահաբեկչական հարձակումներն են, այլև Եվրոպայի մուսուլման բնակչությունն արմատականացնելու ՝ որոշ խմբավորումների ջանքերը, ինչն իր հերթին անկարգություններ կառաջացնի այդ մարդկանց բնակության վայրերում 35: Ալ-Կաիդայի գաղափարաբանությունը համահունչ է Սեմյուել Հանթինգթոնի( Samuel Huntington’ s) այն եզրակացությանը, ըստ որի արմատական իսլամը միջազգային իրավակարգի գլխին կախված հաջորդ սպառնալիքն է 36: Չմոռանանք նաև Սայիդ Կուտբի այն պնդումը, որ իսլամն ու Արևմուտքը չեն կարող միմյանց հարմարվել և խաղաղ գոյատևել 37:
Մուսուլման բնակչությունը թիրախի տակ առնելիս արմատական իսլամիստների ռազմավարությունը բացառիկ մեթոդներ է ձեռնարկում ՝ օգտագործելով մզկիթներ, ինտերնետ, տարաբնույթ միավորումներ ու հանձնակատար գիտնականների, որոնք արմատական գաղափարների տարածմամբ ձևավորում են ծայրահեղականություն և թշնամանք 38: Ավելին, Ալ-Կաիդան մեծ կշիռ ու փորձառություն ունի
34
BBC News,“ Threat video in Spain flat rubble, 2004,” http:// news. bbc. co. uk / 2 / hi / europe / 3613775. stm. and BBC NEWS,“ Al-Qaeda claims London bombings, 2005,” http:// news. bbc. co. uk / 2 / hi / middle _ east / 4262392. stm.
35
Farmer B., Understanding radical Islam, New York, 2007, p. 185.
36
Samuel Huntington, cited in Jeffrey Haynes, AL Qaeda: Ideology and action, Critical review of International Social and Political Philosophy, 2010, p. 185.
37
Farmer Brian., նշվ. աշխ., էջ 86:
38
Kilcullen D., The accidental Guerrilla, Carlton North, Victoria, Australia, 2009, p. 245. And Mitchell D. Silber and Arvin Bhatt,“ Radicalization in the West: The homegrown Threat, 2007,” New York Police Department,
88