ակնարկի նպատակն Ալ-Կաիդայի վտանգները ցուցադրելն է ՝ կառույցին հաղթելու վերաբերյալ գիտնականների և փորձագետների արտահայտած մտքերն օգնում են սպառնալիքի ակունքները տեղորոշել նրա գաղափարաբանության մեջ, այլ ոչ միայն իրագործած բռնություններում ։
Իր գաղափարները տարածելու գործում Ալ-Կաիդայի կարողությունները վտանգի են ենթարկում միջազգային իրավակարգը, քանի որ դա բարդացնում է աշխարհով մեկ համագործակցող արմատական շարժումների դեմ քայլերի ձեռնարկումը ։ Ինչպես նշում է Ռոհան Գունառատնան, չնայած Ամերիկայի Իրաք ներխուժումից հետո Ալ-Կաիդան մասամբ անարդյունավետ էր գործում, Համաշխարհային Ջիհադը( Global Jihad) շարունակում է դեռևս վտանգավոր մնալ և պահպանել է իր կապերը տարածաշրջանային ու համաշխարհային բջիջների հետ 31: Իսկապես, Ալ-Կաիդայի կապը հարավարևելասիական արմատական ահաբեկչական շարժման ՝ Ջեմա’ ա Իսլամիայի(« Իսլամական միաբանություն ») հետ հենվում է մուսուլմանական աշխարհը մեկ իսլամական միության մեջ միավորելու գաղափարախոսության վրա, իսկ երկու կազմակերպությունների ղեկավարների ջերմ հարաբերությունները ցույց են տալիս ահաբեկչական նման խմբավորումներում գաղափարախոսության ազդեցիկության խորությունը 32: Ալ-Կաիդայի և Ջեմա’ ա Իսլամիայի նմանօրինակ փոխադարձ աշխարհընկալումը հանգեցրել է դրանց ներգրավվածությանն այնպիսի ահաբեկչական գործողություններում, ինչպիսին է ինքնաթիռի առևանգումը Բանգկոկում 33: Այսպիսիով ՝ վերոնշյալ քայլերը պարզորոշ ցույց են տալիս արմատական գաղափարաբանության կարևորությունը և դրա պարունակած վտանգները միջազգային իրավակարգի համար այն մեծ ազդեցության առումով, որ կարող է ունենալ տարբեր տարածաշրջաններում գործող կազմակերպությունների միավորումը ։
Արևմուտքը ՝ արմատականության թիրախ Վերջին տարիներին արևմտյան երկրներում ահաբեկչական
31
Gunaratna R., Ideology in Terrorism and counter Terrorism: Lessons from combating Al Qaeda and Al Jamaah Al Islamiyah in Southeast Asia, International Relations and Security Network, 2005, http:// www. isn. ethz. ch / isn / Digital-Library / Publications / Detail /? ots591 = 0C54E3B3-1E9C-BE1E-2C24-A6A8C7060233 & lng = en & id = 44015.
32
Նույն տեղում, էջ 20:
33
Նույն տեղում, էջ 23: 87