MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 86

դան ինտերնետի միջոցով պատերազմ է հայտարարում վարչակարգին և, քարոզչության օգնությամբ, պայքարը տեղափոխում գաղափա- րական դաշտ 25 : Սիրիայի նախագահի բառերով՝ «…Ալ-Կաիդայի ծայ- րահեղական գաղափարախոսությունը շարունակ աճող աջակցություն է ձեռք բերում …սուննի մուսուլման աշխարհում …և ընդլայնում իր ցանցն աջակիցների նոր սերնդի շրջանում» 26 : Այսպիսով՝ վերոբերյալ մտքերն ու մեջբերումները պարզորոշ վկայում են մուսուլմանների միջև բախման ահագնացման և Ալ-Կաիդայի գաղափարաբանությունից առաջացած սպառնալիքի մասին։ Ի հավելումն՝ արժե նշել այն քայլերը, որոնք ձեռնարկվել և ուղղվել են ընդդեմ արմատական Ալ-Կաիդայի սպառնալիքի, ինչն ակ- ներև է դարձնում արմատականների գաղափարական վտանգի ծավալ- ման նկատմամբ գիտնականների և փորձագետների մտահոգությունը։ Օրինակ, Հորդանանի Աբդուլլահ II թագավորը հանդիպում է կազմա- կերպել իսլամիստ գիտնականների հետ և կոչ արել նրանց դա- տապարտել արմատական շարժումների պարտադրած գաղափարա- բանությունը 27 : Ավելին, Դեյվիդ Քիլքալենը մեզ ի ցույց է դնում Ալ- Կաիդայի մասին այն մտահղացումը, որ այն ոչ թե ավանդական ահա- բեկչական շարժում է, այլ համաշխարհային ապստամբություն, որը մուսուլմանական աշխարհին կոչ է անում միավորվելու և ձևավորելու խալիֆաթ 28 : Այս իսկ պատճառով էլ Ալ-Կաիդայի դեմ պայքարում հեղինակը հակաահաբեկչականից ավելի կարևոր է համարում հա- կաապստամբական գործողությունները 29 : Սաուդյան իշխանություն- ները ձեռնարկել են հակաարմատականացման արշավ, որը միտված է հասարակությունը կրթելուն և ազգաբնակչությունն արմատական գաղափարաբանությունից պաշտպանելուն 30 : Այսպիսով, չնայած սույն Atwan Abdel Bari, Al-Qaida, Berkely, California, United States, 2007, p. 138. Basher al Assad, cited in Jeffrey Haynes, Al Qaeda: Ideology and action, Critical review of International Social and Political Philosophy, 2010, p. 16. 27 Amman Message: http://ammanmessage.com/index.php?option=com_content&task= view&id=13&Itemid=27. Cited in David Kilcullen, The accidental Guerrilla, Carlton North, Victoria, 2009, p. 15. 28 Նույն տեղում, էջ 28-29: 29 Նույն տեղում, էջ 12-13: 30 Boucek Ch., The Sakinah Campaign and Internet Counter Radicalization in Saudi Arabia, 2008, CTC Sentinel, p. 1. http://oai.dtic.mil/oai/oai?verb=getRecord& metadataPrefix=html&identifier=ADA493785 86 25 26