Անգամ եթե դա այդպես է, Ալ-Կաիդայի պասիվ գոյությունն անգամ չի նշանակում, թե սպառնալիքն ուղղված է միայն օտարերկրյա սուբյեկտներին ։ Մուսուլմանական աշխարհում և արաբական երկրներում արմատականների ու գործող կառավարությունների բախումն ակներև է ։ Իրական սպառնալիքն ուղղված է քաղաքական և կրոնական գործող կառուցվածքին ՝ որպես Ումման միավորելու խոչընդոտների 20: Չնայած Ալ-Կաիդան Արաբական թերակղզու տարածքում մի շարք հարձակումներ է հեղինակել ընդդեմ ամերիկյան և արևմտյան երկրների քաղաքացիների, մեկնաբանել է իր թշնամանքը տարածաշրջանում արևմտյան ազդեցության առկայությամբ և անընդունելի համարել Սաուդյան Արաբիայի հարստության բռնազավթումն Ամերիկայի կողմից և այլն, այնուամենայնիվ Ալ-Կաիդայի իրական վտանգը ներկայիս վարչակարգերի հանդեպ դրա ներհակ կեցվածքն է ։ Ինչպես նշում են Քուինթան Վիկտորովիցը( Quintan Wiktorowicz) և Ջոն Քալնթերը( John Kalnter), « ջիհադիստները մեղադրում են սաուդցիներին և իսլամական աշխարհի մնացյալ վարչակարգերին իսլամին անհարիր վարքուբարքի մեջ, նրանց համարելով ուրացողներ, և նրանց հեռացնելու համար ջիհադի կոչ են անում » 21: Ալ-Կաիդան ահաբեկում է սաուդյան կառավարությանը ՝ պահանջելով հեռանալ երկրից 22: Նմանապես, իսլամական աշխարհի կառավարման վերաբերյալ գաղափարախոսության և մոտեցումների տարբերությունների պատճառով Ալ-Կաիդայի արմատականները հակասության մեջ էին սաուդյան վարչակարգի հետ ՝ ընդդիմանալով նրան և պատրաստակամություն հայտնելով փոխելու իսլամի ընկալումն Արաբական թերակղզում 23: Ավելին, Բին Լադենը սաուդյան վարչակարգին մեղադրում է իսլամի խնդիրների նկատմամբ ամերիկյան արտաքին քաղաքականության դրույթները նույնությամբ վերարտադրելու և Պաղեստինում ու Իրաքում մուսուլմանների իրավունքները պաշտպանել չկարողանալու մեջ 24: Արդյունքում Ալ-Կաի-
20
Kilcullen D., The accidental Guerrilla, Carlton North, Victoria, Australia, 2009, p. 16.
21
Wiktorowicz Q., Kaltner J., Killing in the name of Islam: AL Qaeda’ s Justification for September 11, Middle East Policy, 2003, 2, p. 4.
22
Chaliand G., Blin A., The History of Terrorism, Berkeley, CA, United States, 2007, p. 224.
23
Post Jerrold M., The mind of the terrorist, New York, 2007, p. 197.
24 bin Laden interview,“ The Saudi Regime,” 1996, cited in Lawrence Bruce messages to the world, London, New York, 2005, p. 36.
85