MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 84

են գաղափարապես մոտ մարդկանց և պրոպագանդում հավատացյալներին միանալու ջիհադին և ազատագրելու մուսուլմանադավան ազգը « անհավատներից » 17: Ուստի, սպառնալիքը ոչ միայն ահաբեկչական կառույցի հարուցած բռնությունն է, այլ դրա գաղափարաբանությունը, որը մուսուլմանների շրջանում արմատական տրամադրություններ է տարածում ։
Ինչ վերաբերում է բուն սպառնալիքին, ապա պետք է նշել, որ Ալ- Կաիդան ինտերնետն օգտագործում է ոչ միայն իր տեսակետները տարածելու համար, այլև ակտիվ աշխատանքներ է տանում տարբեր վայրերում ։ Վտանգի կորիզը սա է, քանի որ խնդիրը ոչ միայն նրա կողմից ֆինանսավորվող մարտիկներն են, այլ գաղափարական վտանգի ահագնացումը ։ Ինչպես գրում է Ռոհան Գունառատնան ՝ « ներկայումս Ալ-Կաիդայի իրական ուժն իր կողմից վարժեցված, ֆինանսավորված, զինված և ամենակարևորը ՝ գաղափարապես մշակված տարաբնույթ խմբավորումներն են ։ Ալ-Կաիդայի ցանցը( Ալ-Կաիդայի խմբավորումներ + համագործակից կազմակերպություններ) և գաղափարապես դուստր բջիջները կազմում են Ալ-Կաիդա կոչեցյալ շարժումը » 18: Այդ իսկ պատճառով էլ Քիլքալենը հակաահաբեկչականից ավելի ևս կարևորում է հակաապստամբական գործողությունները, որովհետև Ալ- Կաիդան հանրության շրջանում մեծ աճ է գրանցել, և դրա գաղափարախոսությունն ուժեղ է ։ Լրագրողը, սակայն, նշում է նաև տարածաշրջանին տիրանալու հարցում Ալ-Կաիդայի անարդյունավետությունը ։
Իսլամական աշխարհը ՝ արմատականության թիրախ
Ակնարկի այս հատվածում ես կփորձեմ ընդդիմախոսել արմատավորված այն պատկերացմանը, թե Ալ-Կաիդայի գործողությունները լոկ ուղղված են Արաբական թերակղզում օտարերկրյա ներկայության դեմ, և իբր այն ոչ մի նպատակ չունի գրավելու մուսուլմանական աշխարհն ու փոխելու դրա պետական-հասարակական կացութաձևը 19:
17
Atwan Abdel Bari, Al-Qaida, London, United Kingdom, pp. 4-7.
18
Gunaratna R., Ideology in Terrorism and counter Terrorism: Lessons from combating Al Qaeda and Al Jamaah Al Islamiyah in Southeast Asia, International Relations and Security Network, 2005, http:// www. isn. ethz. ch / isn / Digital- Library / Publications / Detail /? ots591 = 0C54E3B3-1E9C-BE1E-2C24- A6A8C7060233 & lng = en & id = 44015
19
Hegghammer T., Terrorist Recruitment and Radicalization in Saudi Arabia, 2006, p. 41, http:// www. mepc. org / journal _ vol13 / Hegghammer. pdf.
84