MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 83

պետությունների հետ նրա խորքային բանավեճը այնպիսի հարցերի շուրջ, թե, օրինակ, ինչ հիմքի վրա պետք է կառուցվի իսլամական աշ- խարհը, և ով է արժանի այն կառավարելու։ Ինչպես նշում է Ռոհան Գունառատնան (Rohan Gunaratna), «Ալ-Կաիդան համաշխարհային նկրտումներով ջիհադական կազմակերպություն է։ Իր առաջնային մանդատը պահպանելով՝ դրա գերագույն նպատակը ամբողջ աշխարհի իսլամական շարժումներին և մուսուլման զանգվածներին ոգեշնչելն ու հրահրելն էր հարձակվելու իսլամն ու մուսուլմաններին վտանգի ենթարկողների վրա» 13 : Ի հավելումն նշենք, որ Բին Լադենը սաուդյան վարչակարգին մեղադրում է հակաիսլամականության մեջ՝ ԱՄՆ-ի ու արևմտյան այլ երկրների հետ առնչություններ ունենալու պատճառա- բանությամբ 14 : Ջեֆրի Հեյնզը (Jeffrey Haynes) իր հերթին բացահայտում է Էրիտրեայում, Սոմալիում, Եգիպտոսում, Պակիստանում և Սաուդյան Արաբիայում 1990-ականներից ի վեր Ալ-Կաիդայի ունեցած առնչու- թյունները և նշում այդ կազմակերպության՝ որպես արմատական իս- լամական կառույցի մասին ընկալման ձևավորման մասին 15 : Ռոյթերզի մեջբերումը, օրինակ, ունի հետևյալ տեսքը. «Սաուդյան Արաբիայի կող- մից Ալ-Կաիդայի հետ կապված 113 մարտիկի, այդ թվում՝ մահապարտ ահաբեկիչների 2 խմբի ձերբակալությունը ցույց է տալիս, որ աշխարհի թիվ մեկ նավթարդյունաբերող երկրում ջիհադիզմի սպառնալիքը չի վերացել…» 16 : Ալ-Կաիդայի վտանգը հիմնականում բարձր տեխնոլո- գիաների և ինտերների միջոցով դրա գաղափարաբանության տարած- ման մեջ է։ Աբդ ալ-Բարի Ատուանը (Abdel Bari Atwan) հատուկ մատ- նանշում է ինտերնետի կարևորությունն Ալ-Կաիդայի ռազմավարու- թյան մեջ և ջիհադական 4,500 կայքերի գոյությունը, որոնք միավորում Gunaratna R., Ideology in Terrorism and counter Terrorism: Lessons from com- bating Al Qaeda and Al Jamaah Al Islamiyah in Southeast Asia, International Rela- tions and Security Network, 2005, http://www.isn.ethz.ch/isn/Digital-Library/Publica- tions/Detail/?ots591=0C54E3B3-1E9C-BE1E-2C24- A6A8C7060233&lng=en&id=44015. 14 Interview with bin Laden, conducted by Peter Arnett of the CNN, March 1997. Cited in Mendelsohn B., Sovereignty under attack: the international society meets the Al Qaeda network, Review of International Studies, 2005, p. 58. 15 Haynes J., AL Qaeda: Ideology and action, Critical review of International Social and Political Philosophy, 2010, p. 182. 16 Souhail K., Saudi sweep shows al Qaeda threat hans’t disappeared, Reuters, March 29, 2010, http://www.reuters.com/article/idUSTRE62S3L120100329. 83 13