Qutb) գրվածքներից քաղված գաղափարական կաղապարների հենքի վրա քայլեր է կատարում մուսուլման բնակչությունը ոտքի հանելու 8 և միջազգային բնույթի համաշխարհային ապստամբություն սկսելու ուղղությամբ 9: Այսպիսով ՝ Ալ-Կաիդայի ռազմավարությունը բաղկացած է մի քանի կետերից ՝ ապրել և գործել արմատական իսլամի սկզբունքներով, տապալել արաբական այն կառավարությունները, որոնք Ալ- Կաիդան չի համարում իսլամական, արտաքսել « Արեւմուտքի գործակալներին » և « անհավատներին », և իսլամական այլ խմբավորումների օժանդակությամբ հիմնադրել համաշխարհային Իսլամական խալիֆաթ 10: Շարունակելով միտքը ՝ նշենք, որ իսլամական մեկ այլ արմատական շարժման ՝ Համասի փորձը քննելիս պարզ է դառնում, որ վերջինիս վտանգը դրա գաղափարաբանությունը չէ ՝ այն ուղղված չէ աշխարհակարգի փոփոխությանը, քանի որ Համասի ուշադրությունը կենտրոնանում է հրեական պետության և սիոնիզմի վրա, իսկ կազմակերպությունն ինքը իսլամի անունից կռվում է հանուն Պաղեստինի ազատագրման և իսլամական պետության հիմնադրման 11: Այսպիսով ՝ Ալ-Կաիդան ոչ թե պարզ ահաբեկչական խմբավորում է, այլ սեփական գաղափարախոսությամբ զինված արմատական իսլամական կազմակերպություն, որը կոչ է անում աշխարհի բոլոր մուսուլմաններին միավորվելու իր հովանու ներքո ։
2. Չնայած լրագրող Ջեյսոն Բըրքը( Jason Burke) Ալ-Կաիդան դիտարկում է որպես աֆղանական պատերազմի ընթացքում « անհավատների » դեմ պայքարող մարտիկների խումբ և համարում, որ այն ընդամենը Խորհրդային Միության դեմ իսլամի անունից մարտնչող սովորական պարտիզանական կազմավորում է, որը չունի 12 կազմակերպական բջիջներ և կոմունիկացիոն ցանց ՝ իրական սպառնալիքը արմատական իսլամի հիմնումն էր և արաբական մուսուլմանական
8
Mipt Terrorism Knowledge Base,“ Armenian secret army for the liberation of Armenia”, September 30, 2007, http:// web. archive. org / web / 20071115020146 / http:// www. tkb. org / Group. jsp? groupID = 258. Bashar al Assad., cited in Jeffrey Haynes,“ AL Qaeda: Ideology and action”, Critical review of International Social and Political Philosophy, 2010, p. 13.
9
Burke J., Al-Qaeda, New York, 2003-2004, p. 13.
10
Haynes J., Al Qaeda: Ideology and action, Critical review of International Social and Political Philosophy, 2010, p. 7.
11
Post J. M., Mind of the Terrorist, USA, 2007, p. 176.
12
Burke J., al-Qaeda, New York, 2003-2004, p. 6. 82