MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 79
ԿՈՍՏԱՆՅԱՆ ԱՐԱՐԱՏ
(ԱԻ)
ԱԼ ԿԱԻԴԱ. ՑԱՆՑԱՅԻՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔԸ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ
Ներածություն
Իսլամական արմատական գաղափարաբանությունը և դրանից
մակածված բռնության մշակույթը հայտնվել են ոչ միայն քաղաքական
գործիչների և ոլորտի փորձագետների, այլև միջազգային ասպարեզ
կոչված հսկա լսարանի ուշադրության կիզակետում։ Ուշագրավ է, որ
«համաշխարհային արմատական իսլամական շարժումները» ավելի
հասկանալի և տրամաբանական են դառնում, երբ դիտարկվում են ոչ
թե որպես դասական ահաբեկչության արդյունք, այլ երբ ուշադրություն
ենք դարձնում բռնության ետևում սքողված գաղափարաբանությանը։
Սպառնալիքի հիմքերի առնչությամբ կա երկու հիմնական մոտեցում։
Առաջինն Ալ-Կաիդան ընկալում է որպես դասական ահաբեկչական
կազմակերպություն, որը բռնություն և սպանություններ է սփռում
խաղաղ բնակչության շրջանում, իսկ երկրորդը շեշտում է կառույցի
գաղափարական վտանգը և դրա տարածումը ոչ միայն արաբական,
այլև ամբողջ իսլամական աշխարհում, ինչպ ես նաև Արևմուտքի մու-
սուլման բնակչության շրջանում։ Ինչևէ, չնայած Ալ-Կաիդան ահաբեկ-
չական խմբավորումների շարքում արդեն գտել է իր հաստատուն տեղը
և որպես պատասխան ռազմավարություն որդեգրել է բռնությունը՝
արաբական աշխարհիկ համակարգերի և համաշխարհային անվտան-
գության համար դրա սպառնալիքն առավելապես գալիս է կառույցի
գաղափարաբանությունից և այնպիսի ձեռնարկումներից, ինչպիսիք են
ցանցային կառույցների ստեղծումն ու արմատականության տարածու-
մը՝ միտված իսլամադավան աշխարհը մեկ հովանու ներքո միավորե-
լուն և կառավարելուն։
Սույն աշխատության առաջին մասում քննության կառնենք Ալ-
Կաիդայի համապատասխանությունն ահաբեկչության դասական սահ-
մանումներին։ Քաղաքական փիլիսոփա Մայքլ Ուոլզերը (Michael
Walzer), արմատականների կողմից տարվող ահաբեկչությունը մեկնա-
բանում է որպես թշնամու դեմ պայքարի մեթոդ, որում եթե թշնամին
որոշարկված է, զոհի կերպարը ևս ընդհանրացվում է։ Ասել կուզի՝
ահաբեկչությունը բռնություն չէ որպես այդպիսին, այլ մարտավարու-
79