MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 80

թյուն 1 : Փաստարկելու համար ես կմեջբերեմ՝ ա. Իսլամական մեկ այլ արմատական կազմակերպության՝ Համասի դեպքը, որի գործողու- թյուններն ու բռնությունը տեղային են, կենտրոնացած ընդդեմ մեկ թշնամու, ուստի դրա արմատական աշխարհընկալումը չի դիտվում որպես սպառնալիք միջազգային կարգի համար. սակայն Ալ-Կաիդայի դեպքում սպառնալիքը ոչ միայն հարձակումն ու բռնությունն է, այլև ներկայիս մուսուլման երկրների և Արևմուտքի դեմ վեր հառնող իսլամական վտանգի ահագնացման վախը։ Օրինակ՝ Դեյվիդ Քիլքալենը (David Kilcullen) հատուկ շեշտում է Ալ-Կաիդայի՝ տեղականից հա- մաշխարհային կառույցի վերածվելու լրջությունը և դրա հետևանքները համաշխարհային ահաբեկչության և դրա դեմ պայքարի խնդիրներում 2 : Ակնարկի երկրորդ մասը կենտրոնանում է Ալ-Կաիդայի կողմից մեր- ձակա և հեռակա թշնամու դեմ արմատական ջիհադ հայտարարելու տրամաբանական բացատրության, ինչպես նաև սեփական տարածքում (Արաբական թերակղզի) և միջազգային ասպարեզում (Արևմուտք) ար- մատականության տարածման վրա, ինչը ցույց է տալիս, որ Ալ-Կաի- դայի հիմնարար սպառնալիքը գալիս է ոչ միայն նշված թիրախին ուղղված ահաբեկչական հարձակումից, այլ կառույցի գաղափարաբա- նությունից։ Բռնությո՞ւն, թե՞ գաղափարաբանություն Մասնագետների շրջանում ահաբեկչությունն ավանդաբար ըն- կալվում է որպես անհատների խմբի հարձակում անմեղ մարդկանց վրա։ Օրինակ՝ Ուիլիամ Սեֆայըրը (William Safire) այն նկարագրում է որպես «…վախի միջոցով հետապնդում, հանրության ահաբեկում փոքր խմբավորման կողմից՝ որպես զենք գործածելով անմեղ մարդկանց սպանության հանդեպ հասարակական հակակրանքը» 3 : Նմանապես, Օքսֆորդյան բառարանում տվյալ հասկացության բուն իմաստը ներկա- յացված է որպես «…կյանքի համար վտանգավոր գործողություն(ներ)՝ իրականացված կազմակերպված և քաղաքականապես շահագրգիռ ինքնակոչ խմբավորումների կողմից» 4 : Այսպիսով՝ իրականացվող Walzer M., Arguing about War, New Haven & London, 2004, pp. 131-133. Kilcullen D., The Accidental guerrilla, Carlton North, Victoria, Australia, 2009, p.12. 3 Safire W., Safire’s Political Dictionary, New York, 1968, p. 719. 4 The Concise Oxford Dictionary of Politics, Ed Iain McLean and Alistair McMillan, Oxford, 2009. Oxford Reference Online, 80 1 2