MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 66

ջանի պաշտպանության նախարարի հետ 7 : Ուսումնասիրելով Իրանի ռազմաքաղաքական ղեկավարության հայտարարությունները՝ նկատում ենք, որ եթե քառօրյա պատերազմի սկզբին Իրանն իր գնահատականներում որոշակի զգուշավորություն ցուցաբերեց, ապա պատերազմի ակտիվ փուլում, երբ ռազմական գոր- ծողություններն արդեն ընթանում էին իր անմիջական սահմանին, Իրանի ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ Սեյյեդ Մասուդ Ջազայերին կրկին վերահաստատեց միջնորդական առաքելություն իրականաց- նելու Իրանի պատրաստակամությունը՝ համոզմունք հայտնելով, որ տարածաշրջանն այլևս նոր պատերազմի ռեսուրս չունի 8 : Քառօրյա պատերազմի օրերին, եթե Իրանի ռազմաքաղաքական ղեկավարության հայտարարությունները հիմնականում անկողմնակալ էին, ապա Իրանի որոշ բարձրաստիճան հոգևորականներ, պատգա- մավորներ, մտավորականներ, փորձագետներ, լրագրողներ այդ օրերին Ադրբեջանի հակաշիայական քաղաքականությունը դատապարտելիս շահարկում էին Լեռնային Ղարաբաղի հարցը՝ հիմնավորելով հետևյալ պնդումը. «Եթե Ադրբեջանի իշխանությունները ճիշտ օգտագործեն իս- լամական ուժերին, ապա նրանց միջոցով հնարավոր կլինի հասա- րակությանը միավորել և ազատագրել Լեռնային Ղարաբաղը» 9 : Հետաքրքիր զուգադիպությամբ քառօրյա պատերազմը համըն- կավ Իրանի, Թուրքիայի ու Ադրբեջանի (ապրիլի 5, Ռամսար) և Իրանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի (ապրիլի 7, Բաքու) ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումներին, որոնք նախապատրաստվել էին ավելի վաղ, քան քառօրյա պատերազմը: Արցախի դեմ պատերազմը սանձազերծելիս Բաքվում հավանա- բար հաշվարկել էին, որ «բլիցքրիգից» անմիջապես հետո տեղի էին ունենալու վերոնշյալ հանդիպումներն ու Իսլամական համագործակ- ցության կազմակերպության անդամ երկրների նախագահների համա- ‫دهقان‬ ‫سردار‬ ‫با‬ ‫آذربايجان‬ ‫جمهوری‬ ‫دفاع‬ ‫وزير‬ ‫تلفنی‬ ‫تماس‬ (Ադրբեջանի պաշտպանության նախարարը հեռախոսազրույց է ունեցել Հոսյեն Դեհղանի հետ) http://www.dolat.ir/detail/276740 8 ‫است‬ ‫صلح‬ ‫برقراری‬ ‫باغ‬ ‫قره‬ ‫مناقشه‬ ‫در‬ ‫ايران‬ ‫سياست‬ (ԼՂ հակամարտության հարցում Իրանի քաղաքականությունն ուղղված է խաղաղության հաստատմանը) http://www.iribnews.ir/fa/news/1086956/ 9 .‫کند‬ ‫استفاده‬ ‫باغ‬ ‫قره‬ ‫آزادی‬ ‫راستای‬ ‫در‬ ‫مسلمانان‬ ‫مردمی‬ ‫پتانسيل‬ ‫تواند‬ ‫می‬ ‫آذربايجان‬ (Ադրբեջանը Ղարաբաղն ազատագրելու հարցում կարող է օգտվել մուսուլ- մանների հնարավորությունից) http://anaj.ir/News/42431/ 66 7