MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 65

գործողությունները չտեղափոխվեին Իրանի տարածք, ԻՀՊԿ-ի համապատասխան ստորաբաժանումները կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն անմիջապես տեղակայվում են Արաքսի ափին 2:
Ինչ վերաբերում է քաղաքական արձագանքին, ապա ռազմական գործողությունների թեժ շրջանում, երբ ակնհայտ դարձավ, որ Թուրքիան շարունակելու է բացահայտ աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին, Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով արտահերթ նիստ հրավիրվեց, որին մասնակցում էր ԻԻՀ ԱԳՆ Հարավային Կովկասի դեպարտամենտի գլխավոր քարտուղարը: Նիստի ավարտին ԻԻՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հայտարարեց, որ Իրանը ԼՂ հակամարտության հարցում որդեգրում է անկողմնակալ դիրքորոշում 3:
Թեհրանի այդ դիրքորոշումը ներկայացնելու նպատակով Իրանի նախագահը 4, արտաքին գործերի 5, պաշտպանության և ԶՈւ աջակցման նախարարները 6 առանձին հեռախոսազրույցներ ունեցան ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի իրենց գործընկերների հետ ։
Պետք է նշել, որ ապրիլի 4-ին հարավային ճակատում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների ունեցած կորուստներից հետո ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ Իրանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը երկրորդ հեռախոսազրույցն ունեցավ Ադրբե-
2
در مناقشه قره باغ پاسداران انقلاب اسلامی کنار رود ارس مستقر شده بودند( ԼՂ հակամարտության ընթացքում ԻՀՊԿ-ն տեղակայվել էր Արաքսի ափին) http:// www. anaj. ir / trtNews / 43587 / AF / theme / trt /? id = 43587
3
بررسی مناقشه قرهباغ در جلسه امروز کميسيون امنيت ملی( ԼՂ հակամարտության հարցը քննարկվել է ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության հանձնաժողովում) http:// mehrnews. com / news / 3590512 /
4
رييس جمهوری اسلامی ايران در گفت و گوی تلفنی با روسای جمهوری آذربايجان و ارمنستان ، ضمن دعوت
طرفين به خويشتنداری ، تاکيد کرد( Իրանի նախագահը Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում կողմերին զսպվածության կոչ է արել) http:// president. ir / fa / 92797
5
ظريف خواهان حل مسالمت آميز اختلافات ارمنستان و جمهوری آذربايجان شد( Զարիֆն Ադրբեջանին ու Հայաստանին հորդորել է տարաձայնությունները հարթել խաղաղ ճանապարհով) http:// www. irna. ir / fa / News / 82022674 /
6
ՀՀ պաշտպանության նախարարը հեռախոսազրույց է ունեցել Իրանի պաշտպանության և ԶՈւ աջակցման նախարարի հետ http:// www. mil. am / hy / news / 3965 65