MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | 页面 64

ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ԱՐՄԵՆ (ԱԻ) ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ (ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԵՎ ՀԵՏՈ) Իրանը, Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի հետ ունենալով ընդհանուր ցամաքային սահման, ԼՂ հակամարտության առ աջին իսկ օրվանից առանձնահատուկ ուշադրություն է դարձրել իր հյուսիսային սահմաններում ընթացող զարգացումներին: Ինչպես հակամարտու- թյան կարգավորման գործում իրականացրած միջնորդական առաքե- լության ժամանակ, այնպես էլ 1994 թ. ստորագրված զինադադարից հետո ընկած ժամանակահատվածում Արցախի հարցում Իրանը վարել է հավասարակշռված քաղաքականություն: Վերջին երկու տասնամ- յակում Թեհրանի դիրքորոշումն էական փոփոխություն չի կրել, սակայն 2014-2016 թթ. Իրանը սկսեց հաճախակի ակնարկել նաև միջնորդական առաքելություն իրականացնելու մասին՝ հայտարարելով, որ հայկական և ադրբեջանական կողմերի համաձայնության դեպքում Թեհրանը կհրապարակի ԼՂ հակամարտության կարգավորման իր ծրագիրը 1 : Արցախյան հակամարտության նկատմամբ պաշտոնական Թեհ- րանը հավասարակշռված մոտեցում ցուցաբերեց նաև ապրիլյան քառ- օրյա պատերազմի օրերին, որն ինչ-որ չափով զսպող ազդեցություն ունեցավ Թուրքիայի և Ադրբեջանի գործողությունների վրա: Մինչ Իրանի քաղաքական շրջանակները ստեղծված ճգնաժա- մային իրավիճակով պայմանավորված փորձում էին ճշգրտել իրենց դիրքորոշումն ու գնահատել իրավիճակը, Ադրբեջանի կողմից 2016 թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի դեմ իրականացրած ռազմական գործողություններին Իրանի ռազմական ղեկավարությունը բավականին արագ արձագանքեց: Ինչպես փաստում է Իրանի իսլամական հեղափոխության պա- հապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Աշուրա» ստորաբաժանման հրամա- նատար, գեներալ Ղոլամ Ասգար Քարիմիանը, Արցախի և Ադրբեջանի միջև սկսված պատերազմի առաջին իսկ պահից, որպեսզի ռազմական ‫دارد‬ ‫طرحی‬ ‫كوهستانی‬ ‫قرهباغ‬ ‫مناقشه‬ ‫حل‬ ‫با‬ ‫ارتباط‬ ‫در‬ ‫ايران‬ (Իրանը ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ մշակած ծրագիր ունի) http://www.isna.ir/news/93092916781/ 64 1