MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 67

ժողովը (ապրիլի 15, Ստամբուլ)։ Ըստ ամենայնի՝ Ադրբեջանը կանխա- տեսել էր, որ կարճատև պատերազմի հաջող ելքի դեպքում վերոնշյալ համաժողովների ժամանակ կստանա անհրաժեշտ դիվանագիտական աջակցություն: Ինչ վերաբերում է քառօրյա պատերազմում արտաքին դերակա- տարների մասնակցությանը, ապա Իրանի հոգևոր առաջնորդի՝ մի- ջազգային հարցերով գլխավոր խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի 10 համոզմամբ՝ ռազմական գործողությունները հրահրվել են դրսից 11 : Իսկ Իրանի նախագահ Հասան Ռոհանին Ստամբուլում տեղի ունեցած Իս- լամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը տարածաշրջանային խնդիրների լուծման գործում բացառեց արտաքին ուժերի միջամտու- թյունը 12 : Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Իրանի պաշտոնական դիրքորոշումը մեծ հաշվով չփոխվեց. նկատվեցին որոշակի փոփոխություններ, մասնավո- րապես շրջանառության մեջ դրվեց «սահմանների անխախտելիության» մասին դրույթը: Այս առնչությամբ ԻԻՀ նախագահը 2016 թ. օգոստոսի 7-ին Բաքվում Ի. Ալիևի հետ հանդիպմանը, անդրադառնալով արցախյան հիմնախնդրին, հայտարարել էր. «Իրանը մշտապես այն հաստատուն դիրքորոշումն է ունեցել, որ տարածաշրջանի երկրների` այդ թվում Ադրբեջանի տարածքային ամբողջականության ու սահմանների փոփո- խություն չպետք է լինի»: Պետությունների սահմանների անխախտելիության մասին Իրա- նի նախագահը խոսեց նաև ՄԱԿ-ի ԳԱ 71-րդ նստաշրջանում ունեցած ելույթում՝ ժողովուրդների ինքնիշխանության իրավունքն ու երկրների տարածքային ամբողջականության պահպանումը՝ տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման ճանապարհ համարելով դի- Տե՛ս Բայբուրդյան Վ., Հայ–իրանական հարաբերությունները Հայաստանի անկախության ձեռքբերումից հետո, Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ և ժողովուրդներ, 1998, 17, էջ 6-8: 11 ‫است‬ ‫خارجی‬ ‫تحريک‬ ‫يک‬ ‫باغ‬ ‫قره‬ ‫در‬ ‫ها‬ ‫درگيری‬ (Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները հրահրեցին արտաքին ուժերը) http://www.iribnews.ir/fa/news/1090641/ 12 ‫شود‬ ‫فصل‬ ‫و‬ ‫حل‬ ‫گفتگو‬ ‫طريق‬ ‫از‬ ‫بايد‬ ‫ای‬ ‫منطقه‬ ‫مشکالت‬ (Տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն երկխոսության ճանա- պարհով) http://president.ir/fa/92924 67 10