Նասերին վաճառելու ցանկություն ունենալու » համար 20: Այժմ կոմիտեն սկսեց ալ-Հաֆեզի կողմնակիցներին աստիճանաբար տեղափոխել բանակի պակաս կարևոր պաշտոնների:
Քանի որ ալ-Հաֆեզը սուննի էր, իսկ Ջադիդը` ալավի, բանակում աղանդավորացում` կրոնական պատկանելության վրա հիմնված սեպարատիզմ սկսվեց: Այս իրադրությունում հատկապես դժվարացավ պաշտպանության նախարարի ընտրության հարցը, քանի որ հարկավոր էր գտնել այնպիսի մեկին, ով ընդունելի կլիներ բանակի թե ՛ մեծամասնություն կազմող ալավի թևի, թե ՛ սուննիներից, իսմաիլականներից և դրուզներից կազմված ընդդիմադիր թևի համար: Միակ հարմար թեկնածուն դուրս եկավ Մուհամադ Ումրանը, ով և ալավի էր, և միաժամանակ ո ՛ չ Ջադիդի կողմնակիցն էր, ո ՛ չ էլ ալ-Հաֆեզի, քանի որ նրանք միասին էին իրեն հեռացրել իր պաշտոնից: Սակայն այս միջոցը, որ կոչված էր միավորել բանակի ուժերը, 1965 թ. դեկտեմբերից հետո է ՛ լ ավելի խորացրեց տարաձայնությունները` բանակը բաժանելով երեք խմբավորումի` Ջադիդի կողմնակից ալավիներն ու դրուզները( 60 %), ալ-Հաֆեզի կողմնակից սուննիները( 25-30 %) և Ումրանի` քաղաքացիական թևի կողմնակից ալավիները( 10-15 %), որոնց միջև լարվածությունը հաճախ հանգեցնում էր անհնազանդությունների 21:
Որպես այս ամենի արդյունք պայքարը իշխանության համար վերածվեց կրոնակաքաղաքական և գաղափարախոսական պատերազմի, որն առաջացավ դավանաբանական կրքերի բորբոքման և համայնքային մտածելակերպի առաջքաշման արդյունքում: Այս պատերազմում Հ. ալ-Ասադի գլխավորությամբ քաղաքական և ռազմական մեծամասնություն ստացած ալավիները սկզբնական շրջանում առաջնորդվում էին համաարաբական շահերով:
Քեմփ-Դևիդից առաջ և հետո Սիրիան անդադար փորձում էր բանակցությունների նոր փուլ մեկնարկել միացյալ արաբական պատվիրակության, ԱՄՆ-ի և ԽՍՀՄ միջև, որպեսզի խափանի հետագա բանակցությունները Եգիպտոսի և Իսրայելի միջև, սակայն Դամասկոսին այս մանևրը չհաջողվեց, և ստորագրվեց Սինայ-2-ը: Սա և հանգեցրեց Եգիպտոսի և Սիրիայի հարաբերությունների դադարեցմանը 22: Սակայն
20
Van Dam N., նշվ. աշխ., էջ 16:
21
Pollack B., Arabs at War, 2002, p. 458.
22
Սիրիան մեղադրեց Եգիպտոսին այն բանում, որ նա, անցնելով Բար Լևի գիծը, չառաջացավ և հետ կանգնեց պատերազմի նախնական պայմանավորվածությունից, ինչը պատերազմում պարտության պատճառ դարձավ:
61