MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 60

Կուսակցության ներսում խնդիրները սկսվեցին 1964 թ., երբ Մուհամադ Ումրանը հարց բարձրացրեց Աբդ ալ-Նասերի հետ բա- նակցությունները վերսկսելու վերաբերյալ: Այս տեսակետը բուռն քննարկման առարկա դարձավ և խստորեն մերժվեց ալավի սպաների` հատկապես Սալահ Ջադիդի կողմից, և կոմիտեի ճնշող մեծամաս- նությունը անցավ Ջադիդի կողմը: Այժմ արդեն, երբ կոմիտեի նեսում եղած ճեղքը այլևս հնարավոր չէր անտեսել, Ումրանն անցավ քաղա- քացիական թևը և այնտեղ բացահայտեց «գաղտնի ռազմական կոմի- տեի» գոյության և դրա ծրագրերի մասին: Այս իրադարձություններից հետո կոմիտեն ստիպեց Ումրանին լքել Սիրիան, և նրան կարգեցին Մադրիդում Սիրիայի դեսպան: Աբդ ալ-Քարիմ ալ-Ջունդին մի անգամ այսպես բնութագրեց Սալահ Ջադիդին և Ամին ալ-Հաֆեզին 17 . «Սալահ Ջադիդը հրետանու հրամանատար է, ով երկար հետազոտում, գնահատում և հաշվարկում է հնարավորությունները, չափում հարվածի անկյունը և հետո միայն արձակում կրակոցը, իսկ Ամին ալ-Հաֆեզը հետևակային սպա է, նա նվիրված է և քաջ, բայց նա բավարարվում է սուրը հանելով և «ուր են նրանք» բղավելով» 18 : Սալահ Ջադիդը միշտ եղել է կազմակերպության ուղեղը: Բոլոր ծրագրերի հեղինակային իրավունքը իրեն է պատ- կանում, մինչդեռ Ամին ալ-Հաֆեզը եղել է այն միավորը, որը պիտի իրականացներ կազմակերպության այստեղ` Սալահ Ջադիդի գաղա- փարները: Ջադիդը Հաֆեզին պատրաստել էր` որպես ապագա առաջ- նորդ, որը պիտի լիներ կուսակցության «տեսանելի» թևում և ծառայեր կոմիտեի շահերին: Սակայն Ամին ալ-Հաֆեզը միշտ չէր, որ ցանկու- թյուն ուներ ենթարկվելու և խոնարհ կերպով կատարելու թվացյալ «ճա- կատային» դերը: Այստեղից էլ եկան նրանց տարաձայնությունները, և Ումրանին հեռացնելուց հետո նրանք իրենց ջանքերն ուղղեցին միմ- յանց դեմ: Այն առավել սրվեց 1965 թ. սեպտեմբերի Կասաբլանկայում կայացած համաարաբական գագաթաժողովից հետո, որին Ջադիդը չմասնակցեց 19 : Սակայն նրա բացակայությունը չխանգարեց նրան ալ- Հաֆեզին մեղադրանք ներկայացնել Դամասկոս վերադառնալուց հետո Կասաբլանկայում արված «սխալ արտահայտությունների» և «Սիրիան Ամին ալ-Հաֆեզը իսլամի սուննի ճյուղի ներկայացուցիչն էր: Van Dam N., նշվ. աշխ., էջ 14: 19 Ղարիբջանյան Գ., Սիրիական ուղղիչ շարժման առաջացման որոշ պատ- ճառների շուրջ, 2001, էջ 30: 60 17 18