MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 59

բերել ԱՄՀ կարգավիճակը Սիրիայում 15 : Փաստորեն կուսակցության հետագա պառակտման իրական պատճառը թաքնված է ոչ միայն գաղափարախոսական պայքարի մեջ: Շատ ավելի կարևոր էր դրա ի սկզբանե բաժանումը քաղաքացիական` Միշել Աֆլակի գլխավորությամբ, և ռազմական` «ռազմական կոմի- տեի», թևերի միջև: Իրական իշխանությունը գտնվում էր ռազմական թևի ձեռքում 16 : Սիրիայի հետագա պատմությունը կապված պիտի լիներ այս թևերի միջև ընթացող պայքարի հետ: Նույնիսկ Բաասի նախկին ռազմական թևը ի զորու չգտնվեց պայքարել «ռազմական կոմիտեի» սպաների դեմ, և դրա պատճառներից մեկն այն էր, որ վերջիններս աներևակալիորեն լավ էին կազմակերպված: Նրանց գործողություն- ները չափազանց համաձայնեցված էին և բանիմաց ձևով մշակված: Կարծում ենք՝ «ռազմական կոմիտեի» հաջողության հաջորդ պատճառն այն էր, որ կոմիտեն կազմված էր գերազանցապես Սիրիայի փոքրա- մասնություններից և օգտագործում էր «արյան կանչի» գործոնը իր գործողությունները հաջողությամբ պսակելու համար: Աֆլակն ու Բի- թարը նրանց անվանում էին «քութրիյեն»` ծայրամասայիններ: Ավելի ուշ` 1966 թ. փետրվարից հետո, կոմիտեի ալավի անդամները կազմա- կերպությունից դուրս թողեցին դրա իսմաիլական և դրուզ անդամ- ներին` դրանով իսկ ապահովելով քաղաքական և ռազմական մեծա- մասնություն: Այսպես`գերակա դիրք ստանալով բանակում և այլ կուսակցու- թյունների շրջանում` «ռազմական կոմիտեն» այժմ սկսեց պայքարը Բաասի ներսում: «Ռազմական կոմիտեն» մշտապես կարողանում էր ներկուսակ- ցական վիճելի հարցերում ձայների մեծամասնության հասնել: Բանն այն է, որ նրանք յուրաքանչյուր քվեարկությունից առաջ ունենում էին ներքին քննարկում կոմիտեի անդամների կարծիքների բարձրաձայն- մամբ: Նրանց ներքին քննարկման ժամանակ ի հայտ եկած տարա- ձայնությունները երբեք չէին արտահայտվում կուսակցությանը ներկա- յացնելու ժամանակ, և բոլորը քվեարկում էին կոմիտեի ներսում ընդհա- նուր հայտարարի եկած որոշման համաձայն: Van Dam N., նշվ. աշխ., էջ 10: Ղարիբջանյան Գ., Հաֆեզ ալ Ասադը և ուղղիչ շարժումը Սիրիայում, Երևան, 2012, էջ 23: 59 15 16