• Կաուսակցության նոր անդամներին պիտի հնարավորություն տրվի հասնելու կուսակցության ղեկավարող դիրքերին, իսկ կուսակցության այնպիսի ղեկավարները, ինչպիսիք են Աֆլակը, Հաուրանին և Բիթարը, պիտի հեռացվեն կուսակցության ղեկավարումից, քանի որ նրանք են պատասխանատու կուսակցության կազմաքանդման համար:
• Սիրիա-եգիպտական միությունը խրախուսող վարչակազմի կողմնակիցների հետ համագործակցությունը բացառվում է, բացառությամբ այն դեպքերի, երբ հանգամանքները դա անհրաժեշտ են դարձնում 12: « Ռազմական կոմիտեի » նպատակն էր Բաաս կուսակցության օգտագործմամբ հասնել Սիրիայի կառավարմանը մինչև կստեղծեին « սեփական » Բաաս ՝ կուսակցություն ՝ « ռազմական կոմիտեի » նախընտրած մարդկանցով, որոնք կապահովեն քաղաքական զարգացումների իրենց ձեռնտու ընթացքը: Սա պարզորոշ կերպով բարձրաձայնել է Ահմադ ալ-Միրը 1965 թ. Սիրիայի ռեգիոնալ համաժողովի ժամանակ` իր խոսքն ուղղելով Միշել Աֆլակին. « Ինչպե ՞ ս թե` մենք չենք հավատում կուսակցությանը: Հենց մենք ընտրություն կատարեցինք հօգուտ նրա, որպեսզի այն իրականացնի մեր ցանկությունը, և մենք մեր կազմակերպությամբ հանդերձ իրականացրինք հեղափոխությունը հօգուտ նրա » 13:
Չնայած, որ « ռազմական կոմիտեն » ակնհայտորեն կողմ էր ԱՄՀ կազմալուծմանը, 1961 թ. իրադարձությունների ժամանակ նրանցից ոչ ոք ելույթ չունեցավ ի օգուտ կամ ընդդեմ ԱՄՀ կազմից դուրս գալու: Նրանք ամեն կերպ պահպանում էին գաղտնիությունը: ԱՄՀ կազմից դուրս գալուց հետո կոմիտեի անդամները սկսեցին քայլեր ձեռնարկել իշխանությունը գրավելու ուղղությամբ: Մեթոդ ընտրվեց գոյություն ունեցող վարչակարգին անջատողականության մեջ մեղադրելը: Սակայն որպես ապացույց այն բանի, որ հենց իրենք են անջատողականները, կարելի է նշել, որ Ջասեմ Ալվանի 14 և այլ նասերականների հետ սերտ համագործակցությունը անմիջապես դադարեցվեց, երբ պարզ դարձավ, որ Ալվանը և նրա հետևորդները ցանկանում են հետ
12
Van Dam N., նշվ. աշխ., էջ 10:
13
Umran M., My Experience in the Revolution, Beirut, 1970, p. 18-19.
14
Հատկապես ԱՄՀ ժամանակահատվածում սիրիական բանակի նշանավոր սպա Ջասեմ Ալվանը ծնվել է 1928 թ.: Նա ծառայել է Դամասկոսի մոտ գտնվող Կատանայի ռազմաբազայում:
58