MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 57

վարական քաղաքական սուբյեկտ՝ այսինքն ունի որոշումների ընդուն- ման և դրանք ուժի մեջ դնելու տարբեր՝ քաղաքացիական և ռազմական ենթամարմիններ, ինչը գոնե տեսականորեն, հնարավորություն է տալիս ղեկավարների մի խումբը փոխարինել մյուսով, ինչպես նաև կուսակցության ներսում ստեղծում է զսպումների և հակակշիռների համակարգ: Մինչդեռ Բաասի` բանակում իրականացվող գործողու- թյունների հիմնական նպատակն էր «վերևից» ամրապնդել «ռազմական կոմիտեի» իշխանությունը 9 ՝ փաստորեն գործի դնելով միակ և միացյալ փեղկի իշխանությունը: Կոմիտեի պարագլուխները հինգ ընկերներ էին, որոնցից երեքը ալավի էին` Մուհամադ Ումրան, Սալահ Ջադիդ և Հաֆեզ ալ-Ասադ 10 , և երկուսը` իսմաիլական Աբդ ալ-Քարիմ ալ-Ջունդի և Ահմադ ալ-Միր: Ավելի ուշ որոշ դրուզ 11 սպաներ նույնպես ներ- գրավվեցին կազմակերպության մեջ, բայց նրանք երբեք այդքան իշխա- նություն ձեռք չբերեցին, որքան հնգյակը: Կոմիտեն շուտով ընդունեց այն չորս կարևոր սկզբունքները, որոնք պիտի դառնային կազմակեր- պության գործողությունների ուղեգիծը. • Բաաս կուսակցությունը Սիրիայում է, հետևաբար կուսակցու- թյան կազմալուծումը այս երկրում նշանակում է կուսակցու- թյան առհասարակ կազմալուծում: • Կուսակցությունը պիտի վերակառուցվի: Ben-Tzur A., նշվ. աշխ., էջ 164: Հաֆեզ իբն Սուլեյման ալ-Վահհաշը ծնվել է 1930 թ. հոկտեմբերի 6-ին Սիրիայի Լաթաքիա մարզի Կարդահա գյուղում: 1946 թ. նա տեղափոխվեց Լաթաքիա, իսկ հաջորդ տարի անդամագրվեց Բաաս կուսակցության գաղտնի խմբակներից մեկին: Իր դպրոցում նա բացեց Բաասի ընդհատակյա միություն: 1952 թ. Հ. ալ-Ասադն ընդունվեց Հոմսի ռազմական ուսումնարանի ռազմաօ- դային ուժերի ակադեմիա, որտեղ ստացավ լեյտենանտի կոչում: ԱՄՀ կազմա- վորումից հետո շատ բաասական սպաներ տեղափոխվեցին Եգիպտոս: Նրանց թվում Հ. ալ-Ասադը ծառայությունը շարունակում է Կահիրեում, որտեղ հան- դիպում է Սալահ Բիթարին, Մուհամադ Ումրանին և Սալահ Ջադիդին և ստեղծում է բաասական գաղտնի ռազմական կոմիտե: 1971 թ. տեղի ունեցավ Սիրիայի պատմության մեջ առաջին համաժողովրդական ազատ, ուղղակի գաղտնի հանրաքվե, որը Հ. ալ-Ասադին, պաշտոնական տվյալներով 99,9% ձայներով, հաստատեց որպես երկրի նախագահ 7 տարի ժամկետով: 11 Դրուզները արաբալեզու էթնոկրոնական խումբ են, որը հանդիսանում է իսլամիզմի ճյուղավորումներից մեկը։ Դրուզները բնակվում են Լիբանանում, Սիրիայում, Հորդանանում և Իսրայելում։ 57 9 10