Ըստ Բաասի, արաբական աշխարհի ազատագրումն անհնար է առանց Պաղեստինի ազատագրման: « Պաղեստինում սիոնիզմի դեմ պայքարի ակտիվացման անհրաժեշտության » մասին Բաասը նշեց իր հիմնադիր համագումարի փաստաթղթում:
Բաասն առաջին քաղաքական կազմակերպությունն էր արաբական աշխարհում, որն իր գաղափարաբանական ու արտաքին քաղաքական գործունեության առանցքում դրեց հակասիոնիզմն ու Իսրայելի դեմ պայքարի առաջնահերթությունը 6:
Բաասականներն իրենց առաջին քաղաքական հաջողությունների համար պարտական են Սիրիայի զինվորական ուժերին, որոնց հետ ունեցած մոտ հարաբերությունները թույլ տվեցին մասնակցություն ունենալ 1963թ. մարտի 8-ի հեղափոխությանը:
Բացի Բաասի հանդեպ ավանդական մոտեցումներից 7 անհրաժեշտ է առաջ քաշել ևս մի մոտեցում, որն անքակտելիորեն կապված է « ռազմական կոմիտեի » և դրա ստվերային գործունեության հետ: « Ռազմական կոմիտեն » ստեղծվել է մոտավորապես 1959 թ., երբ սիրիացի մի շարք սպաներ տեղափոխվեցին Եգիպտոս 8: Դրա ստեղծման հիմքերը դրվել են այն գաղափարի վրա, որ Սիրիայի և Եգիպտոսի միավորումը, որի պատասխանատվությունը ընկած էր Բիթարի, Աֆլակի և Հաուրանիի ուսերին, թուլացրել է Բաասի դիրքերը և կազմալուծել կուսակցությունը առանց որևէ արժեքավոր բան դրա դիմաց ստանալու: Իրենց իշխանության շարունակականության միակ երաշխիքը կուսակցության գաղափարախոսության ներարկումն էր հասարակության տարբեր շերտերի մեջ` հատկապես բանակում: Դրան հետևեց սպայական անձնակազմի վերածումը կուսակցական գաղափարախոսության « դեսպանների », որը նպատակ ուներ զինված ուժերը վերածել գաղափարական բանակի և դրա ճյուղերում ամրապնդել կուսակցության ազդեցությունը: Իհարկե, կային նաև դժվարություններ. Սիրիային բնորոշ ցանկացած քաղաքական կազմակերպություն, նույնիսկ եթե նրա անդամները զինվորականներ են, հանդիսանում է երկփեղկ ժողովրդաрая половина XX- начало XXI века), Москва, 2012, с. 61-62.
6
Նույն տեղում, էջ 111:
7
Batatu H., Choueiri Y., Claessen E., George A., Mufti M., Moaddel M. և այլք գրել են Բաասի մասին ՝ ներկայացնելով այն որպես սոցիալիստական, ազգայնական, սպայական և կամ ծայրահեղական կազմակերպություն;
8
Van Dam N., The Struggle for Power in Syria and the Ba ' th Party( 1958-1966), New York, 1973, p. 10:
56