ԵՆԳՈՅԱՆ ՆԱՆԵ( ԳԿՄԿ)
« ԳԱՂՏՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՆ » ` ՈՐՊԵՍ ՆԵՈ-ԲԱԱՍԱԿԱՆՆԵՐԻ ԵՏՆԱԲԵՄ
Սիրիայում Բաաս կուսակցության գաղափարախոսության հիմքը դրվել է դեռևս 1940թ. Միշել Աֆլակի 1 և Սալահ ադ-Դին ալ-Բիտարի 2 գաղափարների հիման վրա, որն իր շուրջը հավաքեց հավատարիմ ուսանողների մի փոքրիկ խումբ 3, ինչպես նաև սահմանադրության դրույթների հիման վրա, որի առաջին էջին գրված է հետևյալ կարգախոսը. « Միացյալ արաբական ազգ ՝ հավիտենական առաքելությամբ: Արաբական Վերածննդի կուսակցություն, ազգային, ժողովրդական, հեղափոխական շարժում, որը ձգտում է հասնել արաբական միասնության, ազատության և սոցիալիզմի »: Բաասը( Արաբական Վերածննդի Սոցիալիստական կուսակցություն, կրճատ` Բաաս, որն արաբերենից թարգմանաբար նշանակում է « վերածնունդ ») հռչակեց այն երեք հիմնական արժեքները` « սուրբ եռյակը » 4, որի համար կուսակցությունը պայքարելու էր. սոցիալիզմ, միասնություն( խոսքը արաբական մեծ միասնության մասին էր, որը ենթադրում էր միասնական արաբական պետության ստեղծում, որի համար ապարդյուն պայքարել է Արաբական պետությունների լիգան 5), և ազատություն:
1
Միշել Աֆլակը ծնվել է 1910 թ. Դամասկոսում` քրիստոնյա ընտանիքում: 1928- 1932 թթ. նա սովորել է Սորբոնում` հումանիտար ֆակուլտետում: Հայրենիք վերադառնալուց հետո նա աշխատել է միջնակարգ դպրոցում` որպես պատմության ուսուցիչ:
2
Սալահ ադ-Դին ալ-Բիտարը ծնվել է 1912 թ. մուսուլմանական ազդեցիկ գործչի ընտանիքում: Նա ավարտել է Դամասկոսի մանկավարժական ուսումնարանը, ապա սովորել Սորբոնում: Սիրիա վերադառնալուց հետո Ալ-Բիտարը որպես ֆիզիկայի ուսուցիչ է աշխատել նույն դպրոցում, որտեղ աշխատում էր նաև Միշել Աֆլակը:
3
Այս մասին առավել ամբողջական նկարագիր է տալիս Բաաս կուսակցության անդամ, ինչպես նաև 1965 թ. Փարիզում Սիրիայի դեսպան Սամի ալ- Ջունդին իր « Ալ Բաաս » աշխատության մեջ:
سامي الجندي ، البعث ، دار النةار النشر ، بيروت ،, ١٩٩٦.
4
Ben-Tzur A., The Neo-Ba ' th Party of Syria, Journal of Contemporary History Vol. 3, No. 3, The Middle East( Jul., 1968), p. 161-181.
5
Примаков Е., Конфиденциально: Ближний Восток на сцене и за кулисами( вто- 55