MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 62

մինչև Քեմփ-Դևիդի վերջնական ստորագրումը 1979թ. Հ. ալ-Ասադը որդեգրեց «տակտիկական մերժման» քաղաքականություն` կարևորե- լով դիվանագիտական խուսանավման մեթոդը: Այս մեթոդի գրագետ կիրառման արդյունքում «Սիրիան դարձել է Լիբանանի և արաբ-իս- րայելական հարցերի բանալին: Չի կարելի վստահ ասել, որ Սիրիան ի զորու է չեղյալ հայտարարել արաբ-իսրայելական հակամարտության մասին որևէ դրույթ, սակայն սա նաև այլևս երևակայություն չէ» 23 : 1973 թ.-ի պատերազմից հետո Հ. ալ-Ասադը հասկացավ, որ բաասական գաղափարախոսությունը տապալվեց և չհանգեցրեց հաղթանակի: Դրան հետևած «Մուսուլման եղբայրների» դեմ պայքարում, լիբանան- յան ճգնաժամում և ծոցի չգնաժամում ՍԱՀ նախագահը որոշեց ընթանալ նախապես ծրագրավորած և «ռազմական կոմիտեի» ընտրած ուղով` համաարաբական միասնությունը թողնել զուտ որպես արժեք, այլ ոչ թե նպատակ: Կարծում ենք՝ ընդհանուր առմամբ Բ. ալ-Ասադը շարունակում է իր հոր քաղաքական ուղեգիծը, և այսպիսով`«ռազմական կոմիտե» կոչ- վող գաղտնի կազմակերպությունը հետագայում մշտապես կանգնած է եղել կուսակցության ետնաբեմում, որի նպատակն էր Բաաս կուսակ- ցության օգտագործմամբ հասնել Սիրիայի կառավարմանը մինչև կստեղծեին սեփական Բաաս: Իսկ, այսպես կոչված, նեո-բաասական- ները «ռազմական կոմիտեի» հետևորդներն էին, որոնք ոչ թե բարե- փոխեցին Բաասի իսկական սկզբնական գաղափարները, այլ հեղափո- խեցին դրանք` ստեղծելով «ռազմական կոմիտեի» արժեքների վրա հիմնված սկզբունքորեն նոր և հակասական գաղափարների ամբողջու- թյուն: YENGOYAN NANE (IOS) "THE SECRET MILITARY COMMITTEE" AS THE BACKSTAGE OF NEO-BAATHISTS The Baath Party (The Arab Socialist Renaissance Party) was founded in 1940 on the grounds of Michael Aflaq's and Salah ad-Din al-Bitar's ideas. Having close relations with the armed forces of Syria they took part in the revolution on the 8th of March, in 1963. Its political activity was inextricably Danneels I., Syrian foreign Policy Between Rational Actor and Regime Legitimacy 1970-1994, Durham, 1994, p. 40. 62 23