MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 52

ջոց, օգտագործում էր «agent.mail.ru» սոցիալական կայքը: Հատկանշա- կան է, որ Կ.Մեհրաբյանը հավաքած տեղեկությունները ոչ թե փոխան- ցում էր այդ ծրագրով, այլ իր կողմից բացված էջում տեղադրում էր տեղեկատվությունը, արխիվացնում, իսկ «պատվիրատուն», այսինքն՝ Ադրբեջանի հատուկ ծառայության աշխատակիցը, բացում էր նույն էջը և անարգել օգտագործում արխիվացված տեղեկությունը: Հաջորդ քրեական գործը վերաբերում է Մանե Մովսիսյանին, ով հանդիսանալով ՀՀ ՊՆ զորամասերից մեկի աշխատակից, համացանցի միջոցով ոչ միայն ռազմական բնույթի գաղտնի տեղեկություններ է փո- խանցել պատվիրատուներին, այլև ներքաշվել համագործակցության մեջ 8 : Այսպես, ըստ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատա- րանի վճռի, 2012 թ. հունվարի 8-ին Կապան քաղաքի 31-ամյա բնակ- չուհի Մանե Մովսիսյանը «odnoklassniki.ru» սոցիալական ցանցի միջո- ցով ծանոթանալով «Տիգրան Դերվիշյան» տվյալներով օգտատիրոջ հետ, նրան է փոխանցել իրեն հասանելի տեղեկությունները, որոնք կարող էին օգտագործվել Հայաստանի Հանրապետությունն ու ՀՀ Զինված ուժերը վարկաբեկելու նպատակով: Զորամասում աշխատելու ընթաց- քում Մ.Մովսիսյանը համացանցի միջոցով Ադրբեջանի հատուկ ծառա- յության աշխատակիցներին է փոխանցել նաև ծառայության բերմամբ իրեն հայտնի դարձած տեղեկությունները, որոնք հանդիսացել են ռազ- մական բնագավառի պետական գաղտնիք 9 : Նույն՝ 2012 թ. հուլիսին, կրկին «odnoklassniki.ru» սոցիալական ցանցի միջոցով ծանոթանալով Թուրքիայի Ստամբուլ քաղաքում բնակ- վող, սփյուռքահայ կազմակերպության անդամ ներկայացած ոմն Սամ- վել Ազատյանի հետ, ԼՂՀ քաղաքացիներ, ՊԲ պայմանագրային զին- ծառայող Ռաֆայել Ավագյանն ու «Արցախգազ» ընկերության հսկիչ Դա- վիթ Բարսեղյանը համագործակցել են ադրբեջանական հետախուզու- թյան աշխատակիցների հետ և համապատասխան գումարների ու նվերների դիմաց ԼՂՀ տարածքում հավաքել նրանց հետաքրքրող պե- տական գաղտնիք հանդիսացող բազմաբնույթ տեղեկություններ, լու- սանկարներ, որոնց մի մասը «Skype» տեսածրագրի միջոցով փոխանցել են «պատվիրատուներին»: Համացանցային գիտելիքի պակասի պատճառով այսօր սոցիա- Հայաստանի ԱԱԾ-ն լրտեսության համար ձերբակալել է կին զինծառայողի, http://news.am/arm/news/159626.html 9 https://www.youtube.com/watch?v=he_LoekPXjg 52 8