MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 51

ընդամենը տարիներ առաջ հատուկ մարտավարություն, հստակ և հատուկ գիտելիքներ էին հարկավոր հակառակորդի մասին կարևոր ու փակ տեղեկություններ հայթայթելու համար, ապա այսօր համացանցը հնարավորություն է տալիս նոր մեթոդներով ու ձևերով, անգամ վիր- տուալ, իրականացնել ինչպես հավաքագրումներ, այնպես էլ անհրա- ժեշտ տեղեկատվության ձեռքբերում: Միայն «Վիկիլիքսի» հիմնադիր Ջուլիան Ասանժը, տարբեր գնահատականներով, բացահայտել է ԱՄՆ- ի պետդեպարտամենտի ավելի քան 250.000 գաղտնի փաստաթուղթ 5 : Ռուսաստանյան «Կասպերսկի» տեղեկատվական անվտանգության կազմակերպությունը պարզել է, որ եվրոպական այն երեք երկրների հյուրանոցներում, որտեղ «Միջուկային ծրագրի շուրջ» բարձր մա- կարդակի բանակցություններ են անցկացվել Իրանի հետ, համակարգ- չային ցանցում (ներառյալ WiFi կապը) ներդրված է եղել հետախու- զական լրտեսող ծրագիր 6 : Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների դեմ այս տիպի տեղեկատվական պատերազմի են լծվել ներկայիս Ադր- բեջանի Հանրապետության հատուկ ծառայությունները՝ փորձելով իրա- կանացնել հետախուզական-քայքայիչ գործունեություն: Այն իրենից ներկայացնում է նախևառաջ հետախուզական բնույթի տեղեկատվու- թյան ձեռքբերումը հակառակորդ պետության արտաքին ու ներքին քա- ղաքականության, ռազմական ներուժի, տնտեսության, գիտատեխնի- կական բնագավառի վերաբերյալ: Ինչպես փորձել ենք ցույց տալ սույն հոդվածում, ԱՀ հատուկ ծառայությունները, տիրապետելով հետախու- զության ընդամենը պարզ ու հասարակ մեթոդներին, իրենց հետախու- զական-քայքայիչ գործունեության համար որպես միջոց օգտագործում են հիմնականում համացանցը: Այս թեզը հավաստելու համար բերենք մի քանի օրինակներ: ՀՀ ԱԱԾ կողմից բացահայտված առաջին դեպքը, որտ եղ ԱՀ հա- տուկ ծառայությունների կողմից օգտագործվել է համացանցը, եղել է 2011 թ. հուլիսի 23-ին ձերբակալված Կարեն Մեհրաբյանի վերաբերյալ քրեական գործը 7 : Վերջինս, որպես տեղեկատվության փոխանցման մի- Энгдаль Уильям Ф., Wikileaks - опасное злоупотребление доверием, http://www.warandpeace.ru/ru/exclusive/view/53593/ 6 Իսրայելը լրտեսել է այն հյուրանոցների համակարգչային ցանցերը, որոնցում բանակցել են Իրանի հետ, http://razm.info/65670 7 ՀՀ ԱԱԾ պաշտոնական կայքէջ, http://www.sns.am/index.php/am/news/173- 23072011,: 51 5