հետախուզական գործունեության մեջ սկսեցին լայնորեն կիրառել հենց համացանցը: Մասնավորապես, 2005 թ. ռուսաստանյան մամուլում եղան հրապարակումներ, որ բրիտանական հետախուզությունը սկսել է հավաքագրումներ իրականացնել համացանցի միջոցով 2: Նման տիպի հավաքագրումները լայնորեն տարածված են հատկապես ծայրահեղականների շրջանում, որոնք հիմնականում հավաքագրում են մահապարտ-մարտիկների: Այսօր աշխարհի տարբեր ծայրերում նմանատիպ հավաքագրումներ իրականացվում են « Իսլամական պետության » կողմից: ՌԴ Ազգային հակաահաբեկչական կոմիտեի ներկայացուցիչ Անդրեյ Պրժեզդոմսկին հայտարարել է, որ համացանցն ահաբեկչական խմբավորումների անդամների հավաքագրման միջոց է դարձել 3: Ամերիկյան հատուկ ծառայություններն ակտիվորեն գործում են Facebook, Twitter, MySpace, LinkedIn սոցիալական ցանցերում 4 ։ ԱՄՆ-Չինաստան « հետախուզական մրցավազքի » պայմաններում ներկայումս մեծ դերակատարում ունի ոչ միայն մարդը, այլ նաև համակարգիչը: Հաճախակի փոխադարձ ձերբակալություններ են տեղի ունենում ԱՄՆ-ում և Չինաստանում ՝ միմյանց մեղադրելով սոցիալական ցանցերում հավաքագրումներ իրականացնելու մեջ: Հատուկ ծառայությունները արդեն վաղուց են համացանցն օգտագործում լրտեսության համար, բացի այդ շատ տարաբնույթ խմբավորումներ համացանցի միջոցով հավաքագրում են մարդկանց:
Արծարծվող թեմատիկան ուսումնասիրել են բավական թվով հետազոտողներ, որոնց թվում են ռուս հայտնի ծրագրավորող, հակավիրուսային անվտանգության մասնագետ, « Կասպերսկի լաբորատորիայի » հիմնադիր Եվգենի Կասպերսկին, ամերիկացի հայտնի համակարգչային մասնագետ Ջոել Մակնամարան: Վերջինիս հայտնի աշխատություններից են « Համակարգչային լրտեսության գաղտնիքները », « Համակարգիչներ և ծրագրեր », « Համակարգչային գրականություն » և այլն:
Ժամանակակից տեխնիկական զարգացած դարաշրջանում տեղեկատվություն ստանալն ու տարածելը բավական հեշտացել է: Եթե
2
Бусигын А., Британская разведка теперь вербует через Интернет, http:// www. utro. ru / articles / 2005 / 10 / 13 / 485702. shtml
3
Համացանցը ՝ ահաբեկիչների հավաքագրման միջոց, http:// operativ. am /? p = 104104 & l = am / hamacancy % D5 % 9D + ahabekichneri + havaqagrman + mijoc +
4
Ամերիկյան հատուկ ծառայությունները ակտիվորեն գործում են սոցիալական ցանցերում, http:// news. am / arm / news / 16998. html
50