MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 49

ԴԱՎԻԹԱՎՅԱՆ ՏԻԳՐԱՆ (ԱԻ) ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՄԱՑԱՆՑԻ ՄԻՋՈՑՈՎ ՀՀ ԵՎ ԼՂՀ ԴԵՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ-ՔԱՅՔԱՅԻՉ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ Տեղեկատվական անվտանգության ապահովումը ժամանակակից աշխարհում պետությունների ու ազգերի գոյապահպանման և արդյու- նավետ կենսագործունեության ապահովման կարևորագույն երաշխիք- ներից է։ Ներկայումս աշխարհում ընթացող զարգացումները գալիս են վկայելու տեղեկատվական պատերազմի կարևոր նշանակության մա- սին՝ այն դարձնելով արտաքին քաղաքականության կարևորագույն բա- ղադրիչներից մեկը: Համացանցը հնարավորությունների և մարտահրա- վերների ունիվերսալ համակարգ է, որը մեր օրերում դարձել է քա- րոզչական և հակաքարոզչական աշխատանքների իրականացման, հե- տախուզական-քայքայիչ գործունեության ծավալման կարևորագույն միջոց: Հատկանշական է, որ այդ խնդրով դեռևս XX դարի վերջերից զբաղվում է ԱՄՆ-ի պաշտպանության ազգային ինստիտուտը, որի կող- մից 1995 թ. հրատարակած «Ինչ է տեղեկատվական պատերազմը» աշ- խատության մեջ խոսվում է տեղեկատվական պատերազմների յոթ տա- րատեսակների մասին: Դրանք են. 1. հրամանատարական-կառավարչական, 2. հետախուզական, 3. հոգեբանական, 4. հակերային, 5. տնտեսական, 6. էլեկտրոնային, 7. կիբեռպատերազմ 1 : XXI դարի սկզբներին համացանցի լայնորեն տարածման պայ- մաններում աշխարհի առաջատար հատուկ ծառայություններն իրենց Դեմոյան Հ., Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ քարոզչության և հա- կաքարոզչության կազմակերպման և իրականացման եղանակների մասին, http://www.noravank.am/upload/pdf/76_am.pdf 49 1