լական ցանցերի սովորական օգտատերը, որն ընկնում է օտարերկրյա հատուկ ծառայությունների տեսադաշտ և ակամա դառնում թիրախ, սկզբնական շրջանում չի էլ պատկերացնում, թե հնարավոր է ՝ իր զրուցակիցը հանդիսանում է հատուկ ծառայության աշխատակից, իսկ սովորական ու առօրյա թվացող խոսակցությունը կարող է վերաճել պետական դավաճանության: Այսպես, ադրբեջանական հետախուզության աշխատակիցը հայազգի օգտատիրոջ անուն-ազգանունով, ՀՀ ազգային հերոսների նկարներով զարդարված սոցիալական կայքով մուտք է գործում ՀՀ և ԼՂՀ տարբեր զորամասերի անվանումներով բացված ինտերնետային խմբերի մեջ կամ զինվորական համազգեստով պատկերված անձանց էջ և ժարգոնային հայերենով խոսակցություն սկսում ՝ փորձելով տեղեկություններ ստանալ ծառայության վայրի, դիրքերի, զենքերի, հրամանատարների մասին 10:
Ու նմանատիպ բովանդակությամբ զրույց վարվում է բազմաթիվ օգտատերերի հետ, որոնց մի մասը, հասկանալով խոսքը ինչի մասին է, հետ է կանգնում, մի մասը, չհասկանալով, շարունակում է պատմել իր զորամասի վերաբերյալ ինչ հիշում է, մի փոքր հատվածն էլ, ովքեր պատրաստ են գումարի դիմաց վաճառել հայրենիքը, արդեն հասկանալով և ստանալով ֆինանսական մեծ աջակցության առաջարկ ՝ ներքաշվում են պետական դավաճանության մեջ:
Վերոգրյալի հավաստիությունը փաստելու համար հղում կատարենք ՀՀ ԱԱԾ մամուլի տարածած հաղորդագրություններին, համաձայն որոնց, ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցները « odnoklassniki. ru » սոցիալական ցանցում գրանցում են հայկական տվյալներով կեղծ էջեր, ներկայանում որպես ՀՀ կամ ԼՂՀ Զինված ուժերի զինծառայողներ ՝ փորձելով ՀՀ քաղաքացիների հետ նամակագրական կապեր հաստատելով կորզել տեղեկատվություն: Մասնավորապես, ՀՀ ԱԱԾ կողմից բացահայտվել են « odnoklassniki. ru » սոցիալական ցանցում ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից գործադրված հետևյալ հետախույզ-օգտատերերով կեղծ էջերը. « Seyran Dervishyan », « S Dr », « Tigran Dervishyan », « Seyran Derv », « S. S.», « Samvel Samvel », « Ա Ս », « Артем Арутюнов », « Albert Mnacakanyan », « A M », « Ruben Hayrapetyan », «((((((( RH)))))))», « Gevorg Saroyan », « Alik Mesropyan », « Sergey Karapetyan » 11, « Hovik Margaryan », « Edgar Minasyan », « Rafik Tov-
10 https:// www. youtube. com / watch? v = he _ LoekPXjg
11
ՀՀ ԱԱԾ-ն ադրբեջանցի հետախույզների է բացահայտել Odnoklassniki. ru 53