դադարեցնել այդ շինարարությունները, որոնց արժեքը անընդհատ ավելանում էր 31:
1973 թ. ՕՊԵԿ-ի կողմից սանձազերծված ճգնաժամը դառնում է նրանց փրկությունը: Նավթի գնի բարձրացումը անմիջապես դարձնում է այդ ծրագրերը ռացիոնալ և տնտեսապես կենսունակ:
Նավթային շուկայի որոշ ուսումնասիրողներ նույնիսկ կարծում են, որ նավթի գների բարձրացման վերաբերյալ որոշակի պայմանավորվածություն կար մոնոպոլիաների, զարգացած արդյունաբերություն ունեցող երկրների կառավարությունների և ՕՊԵԿ-ի անդամների միջև: Մոնոպոլիաները հետաքրքրված էին իրենց եկամուտների բարձրացմամբ, նրանք անհագստացած էին էներգետիկ անվտանգության խնդրով և դրա հետ կապված ցանկանում էին այլընտրանքային ռեսուրսների շուկաներ ներխուժման ճանապարհով նվազեցնել իրենց կախվածությունը Մերձավոր Արևելքից: Բացի այդ, մոնոպոլիաները հասկանում էին, որ նավթի գների բարձրացման իրենց սեփական նախաձեռնությունը կառաջացներ Արևմուտքի բացասական արձագանքը, այդ պատճառով գործում էին ետնաբեմում, հրահրելով ՕՊԵԿին բարձրացնել գները` միևնույն ժամանակ փորձելով ղեկավարել նրա գործողությունները 32:
Այն բանից հետո, երբ ՕՊԵԿ-ը միակողմանի կերպով բարձրացրեց նավթի գները, կապիտալիստական շուկայում ձևավորվեց փոխհարաբերությունների նոր համակարգ` ներկայացված հին և նոր կարտելներով 33: Նոր կարտելը մոնոպոլացրեց նավթի արդյունահանման ոլորտը, իսկ հինը, նախկինի պես, իր ձեռքում էր պահում հումքի գնումն ու դրա հետ կապված հետագա ողջ գործընթացը`վերամշակում, տեղափոխում, սպառում: Արդյունքում ՕՊԵԿ-ը սահմանում էր նավթի գինը, իսկ մոնոպոլիաները հաստատում էին նավթամթերքների գները: Երկու կողմերն էլ հետաքրքրված էին իրենց ապրանքների գների բարձրացմամբ 34: Միացյալ նավթային ընկերությունները փորձում էին գերշահույթ ստանալ շահագործման միջոցով, իսկ ՕՊԵԿ-ը ձգտում էր ազատվել այդ շահագործումից:
Նավթի գների երկրորդ ցատկը և էներգետիկ ճգնաժամի երկրորդ
31
Лоран Э., նշվ. աշխ., http:// allconspirology. org / books / Erik-Loran _ Neftyanyemagnaty-kto-delaet-mirovuyu-politiku / 3
32
Андреасян Р., նշվ. աշխ., Էջ 108-109:
33
Հին կարտել`Միջազգային նավթային կարտել, նորը` ՕՊԵԿ:
34
Андреасян Р., նշվ. աշխ., էջ 101: 46