MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 47

բռնկումը հրահրվեց հենց նավթային ընկերությունների և ԱՄՆ-ի կողմից: Իրանում հեղափոխությունից 35 հետո և, համապատասխանաբար, Իրանից նավթի մատակարարումների կրճատումից հետո Սաուդյան Արաբիան բարձրացրեց նավթի արդյունահանումը, սակայն մոնոպոլիաները արհեստականորեն նավթային դեֆիցիտ առաջացրին: 1979 թ. առաջինը նավթի գինը բարձրացրեց Բրիտանական ազգային նավթային ընկերությունը: Դրա հետևանքով Ռոտերդամի շուկայում միջնորդ ընկերությունները բարձրացրին նավթի գինը` մեկ բարելի դիմաց 13 դոլարից հասցնելով 37-ի: Ընդ որում ՕՊԵԿ-ի անդամներից մոնոպոլիաները նավթը ստանում էին վաճառքային պաշտոնական գներով, բայց Ռոտերդամում այն իրացնում էին երեք անգամ ավելի թանկ: Այդ պատճառով ՕՊԵԿ-ի անդամ երկրները ևս բարձրացրին գները 36:
Երբ 1979 թ. մարտին Ժնևում կայացած ՕՊԵԿ-ի 53-րդ արտակարգ համաժողովը թույլատրեց մասնակիցներին ինքնուրույն սահմանել պաշտոնական գների ավելացումները, հաշվի առնելով դրությունը շուկայում, ապա հաստատվեց բազմագնային համակարգ: ՕՊԵԿ-ի անդամները չկարողացան պայմանավորվել գների համաձայնեցված քաղաքականության շուրջ: Արդյունքում նավթի շուկայում ստեղծվեց վտանգավոր իրավիճակ, երբ ՕՊԵԿ-ի յուրաքանչյուր երկիր իրականացնում էր սեփական գնային քաղաքականությունը: 80-ականների սկզբին ՕՊԵԿ-ի շրջանակներում սկսվեց չկառավարվող ‹‹ գնային պատերազմ ››, որը սպառնում էր ոչ միայն կազմակերպության անդամների շահերին, այլև Արևմուտքի զարգացած երկրներին:
ՕՊԵԿ-ի խնդիրները 70-ական թվականներին կապված էին գնային ամբողջական հայեցակարգի և այդ ոլորտում միասնական փոխհամաձայնեցված քաղաքականության բացակայության հետ, որը պայմանավորված էր ՕՊԵԿ-ի ներսում հակասությունների առկայությամբ: Այդ կազմակերպությունն իր մեջ միավորում էր ի սկզբանե զարգացվածության տաբեր ուղղություններ ընտրած և տարբեր մակարդակներ ունեցող նավթարդյունահանող երկրներ, ինչն էլ դժվա-
35
Իրանի իսլամական հեղափոխությունը( պարս.) انقلاب اسلامی 1978 թ. Հունվարից 1979 թ. ապրիլ ընկած ժամանակահատվածի դեպքերի շղթան է, որի արդյունքում երկրից հեռացավ շահ Մոհամմադ Ռեզա Փեհլևին, տապալվեց միապետությունը, և 1979 թ. ապրիլին Իրանը հռչակվեց Իսլամական Հանրապետություն` Այաթոլլա Խոմեյնու գլխավորությամբ:
36
Дребушевский А., նշվ. աշխ., էջ 40:
47