MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 45

պայմաններում, որը շարունակվում էր 70-ական թվականների նավթա- յին ճգնաժամի ընթացքում, էմբարգոն ավելի բարդացրեց խոշոր երկր- ների տնտեսությունների վիճակը: 20-րդ դարի 70-ական թվականներին ՕՊԵԿ-ը գործում էր էներ- գահումքային ճգնաժամի օբյեկտիվ պայմաններում, որը դրսևորվում էր ոչ միայն նավթի պակասի, այլև ողջ գնային համակարգի փոփոխմամբ: Այն եզակի հնարավորություն տվեց նավթարդյունահանող երկրներին ամրապնդել իրենց դիրքերը նավթային շուկայում: Պատահական չէ, որ էներգետիկ ճգնաժամի սոցիալ-տնտեսական պատճառների մեջ Ե. Պրիմակովը հատուկ տեղ էր հատկացնում նավթարդյունահանող զար- գացող երկրների և նավթ սպառող զարգացած երկրների փոխհարա- բերությունների համակարգին 28 : Վ. Իսաևը գտնում էր, որ օգտագոր- ծելով նավթը որպես քաղաքական զենք՝ ՕՊԵԿ-ը կարողացավ լուծել մի շարք խնդիրներ, որի համար այլ պայմաններում կպահանջվեր ավելի շատ ժամանակ 29 : 70-ական թվականների սկզբին արդեն հասունացել էին նավթի գների բարձրացման պատճառները, քանի որ տնտեսականորեն չհիմ- նավորված ցածր գները ձեռնտու չէին ոչ միայն ՕՊԵԿ-ի, այլև մոնո- պոլիաների համար 30 : 1973 թ. ճգնաժամի նախօրեին խոշոր մոնոպոլիաները բախվել էին լուրջ ֆինանսական խնդիրների հետ, որոնք նրանք թաքցնում էին: Դրանցից որոշները գտնվում էին սնանկացման եզրին: Նրանք ներդրումներ էին կատարել ծրագրերի մեջ, որոնց վերջնական արժեքը որոշ դեպքրում 5-10 անգամ գերազանցում էր սպասվելիք արժեքը: Խոսքը գնում էր Ալյասկայում նավթամուղերի կառուցման մա- սին, որոնք արժենալու էին ավելի քան 10 մլրդ դոլար, և Հյուսիսային ծովի ափամերձ հատվածների, հսկայական նավթահանքերի մշակման մասին, որոնք պահանջում էին հորատման նոր տեխնոլոգիաներ` ամենից թանկը նավթարդյունահաման պատմության մեջ: ‹‹Exxon››, ‹‹Shell››, ‹‹BP››, ‹‹Phillips Petroleum›› ընկերություններն առավել ան- հանգստացած էին վճարումների ժամկետներով` նրանք չէին կարող Примаков Е., Восток после краха колониальной системы, Москва, 1982, с. 58. Исаев В., Арабские страны в международном разделении труда. Проблемы. Перспективы. 1961-1990, Москва, 1996, с. 152. 30 Андреасян Р., Нефть и арабские страны в 1973 - 1983 гг: (Экономический и социальный анализ), Москва, 1990, с. 108. 45 28 29