MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 44

եկան Մերձավոր Արևելքում դրության վերաբերյալ հայտարարություն- ներով: Նրանք հադես եկան Անվտանգության խորհրդի բանաձևի կա- տարման օգտին, որով նախատեսվում էր հակամարտության մասնա- կից կողմերի զորքերը վերադրաձնել այն դիրքերը, որոնք նրանք զբա- ղեցնում էին հոկտեմբերի 22-ին 23 : ‹‹Իննյակը›› նաև հայտարարեց Ան- վտագության խորհրդի 1967 թ. նոյեմբերի 22-ի որոշման կատարման անհրաժեշտության մասին` ներառյալ այդ թվականին օկուպացված արաբական տարածքների ազատումը 24 : Արդեն 1973 թ. դեկտեմբերին ՕՊԵԿ-ը միաձայն որոշմամբ միա- կողմանի կերպով կրկին բարձրացրեց նավթի տեղեկատու գինը`1 բա- րելի դիմաց այն հասցնելով մինչև 11.28 դոլարի 25 : Թեև նավթի գների բարձրացումից և էմբարգոյի կիրառումից հետո ԱՄՆ-ի նախագահ Ռիչարդ Նիքսոնն էներգառեսուրսների օգտա- գործումը սահմանափակող խիստ միջոցներ մտցրեց, սակայն իրա- վիճակը փրկել չհաջողվեց: 70-ական թվականների նավթային ճգնա- ժամի գագաթնակետին բենզինի մեկ գալոնի գինը ԱՄՆ-ում բարձրա- ցավ` 30 ցենտից հասնելով 1.2 դոլարի: Wall Street-ի արձագանքը վայրկյանական էր: Նավթարդյունա- հանող ընկերությունների բաժնետոմսերը վեր բարձրացան, սակայն մյուս բոլոր բաժնետոմսերը 1973 թ. հոկտեմբերի 17-ից մինչև նոյեմբերի վերջ ընկած ժամանակահատվածում կորցրեցին միջինում 15%: Dow Jones-ի ինդեքսը 26 այդ նույն ընթացքում իջավ 962-ից մինչև 822-ի 27 : 1974 թ. մարտին նավթային էմբարգոն հանվեց: Նավթարդյունա- հանող արաբական երկրները չստացան այն քաղաքական օգուտը, որն ակնկալում էին: Չնայած այս ամենին` նավթի գների բարձրացման Հիշեցնեք, որ հեկտեմբերի 22-ին Իսրայելը խախտել էր կրակի դադարեցման մասին Անվտանգության խորհրդի որոշումը, և որոշ հարձակողական գործո- ղություններ էր իրականացրել Եգիպտոսում: 24 Васильев А., նշվ. աշխ., էջ 107: 25 Дребушевский А., Нефтяная политика организации стран экспортёров нефти (ОПЕК) в сфере ценообразования в 70-х гг. 20-ого века в освещении отечест- венного востоковединя, Омск, Омский научний вестник, № 2-76 / 2009, с. 39. 26 Dow Jones-ը գոյություն ունեցող ամերիկյան շուկայական ինդեքսներից ամենահինն է: Այդ ինդեքսը ստեղծվել էր ամերիկյան արժեթղթերի շուկայի արդյունաբերական բաղկացուցչի զարգացմանը հետևելու համար: 27 ОПЕК - Нефтяной кризис - Политика США, http://www.assessor.ru/forum/index.php?t=686 44 23