MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 43

բիան` համաշխարհային նավթարդյունահանող երկրներից առաջինը, հայտարարում է 10 %-ով իր արտադրանքի կրճատման և Միացյալ Նահանգներին ու Հոլանդիային իր բոլոր մատակարարումների դադարեցման մասին` Իսրայելին ցուցաբերած նրանց օգնության պատճառով:
‹‹ Եթե դուք թշնամաբար եք տրամադրված մեր դեմ, դուք նավթ չեք ստանա: Եթե դուք չեզոք դիրքում եք, դուք կստանաք այն, սակայն ոչ այն քանակով, ինչ նախկինում: Եթե դուք բարյացակամ եք տրամադրված մեր նկատմամբ, դուք կստանաք այնքան նավթ, որքան նախկինում ››,-այսպես էր Սաուդյան Արաբիայի նավթի նախարար շեյխ Յամանին ամփոփում բոյկոտի քաղաքականությունը 19:
Հոկտեմբերի 20-22-ը արաբական երկրները մեկը մյուսի հետևից հայտարարեցին Իսրայելին զենք մատակարարող Միացյալ Նահանգներին, ապա նաև իսրայելամետ դիրքորոշում զբաղեցրած Հոլանդիային նավթի մատակարարումների դադարեցման մասին 20: Հեղուկ վառելիքի արդյունահանումը արաբական երկրներում կրճատվեց գրեթե մեկ երրորդով: Նրանք էմբարգո սահմանեցին նաև այն վերամշակող գործարաններին մատակարարվող հումքի վրա, որոնք սովորաբար նավթամթերք էին արտահանում ԱՄՆ կամ դրանք վաճառում էին ամերիկյան նավատորմին: Արաբական երկրների հետ չընդհարվելու համար Արևմտյան Եվրոպան գործնականորեն դադարեցրեց նավթամթերքների արտահանումը ԱՄՆ, այդ թվում ՝ նաև այն ապրանքների, որոնք պատրաստվում էին ոչ արաբական հումքից 21:
1973 թ. նոյեմբերի 5-ին ՕԱՊԵԿ-ի անդամ տասը պետությունները որոշեցին դեկտեմբերին կրճատել նավթի արդյունահանումը 25 %-ով սեպտեմբերի համեմատությամբ և 5 %-ով նոյեմբերի համեմատությամբ: Արևմտյան Եվրոպայի արձագանքը չուշացավ: Արդեն նոյեմբերի 6-ի առավոտյան ‹‹ իննյակի ›› 22 երկրների կառավարությունները հանդես
կայնորեն հայտարարում է 2.2 մլրդ դոլարի չափով Իսրայելին ռազմական օգնություն տրամադրելու մասին:
19
Васильев А., նշվ. աշխ., էջ 104:
20
Ընտրությունը կանգ առավ Հոլանդիայի վրա, հնարավոր է, նաև այն պատճառով, որ Ռոտերդամի նավահանգիստը ընդունում էր նավթային բեռների խոշոր խմբաքանակ Մերձավոր Արևելքից: Այն, որ տանկերները այլևս չէին կառանավում հոլանդական նավահանգիստներում, թույլ տվեց մեծացնել ճնշումը Եվրոպայի վրա:
21
Поташов С., История кризисов: Первый мировой энергетический кризис 1973- 74 годов, http:// www. profi-forex. org / journal / number17 / page11. html
22
Եվրոպական տնտեսական համագործակցության( 1957-1993) երկրները: 43