MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 42

նության շրջանակներում Պարսից ծոցի երկրները հասան հում նավթի տեղեկատու գների բարձրացմանը 20%-ով: Սակայն շուկայի իրական ցնցումը տեղի ունեցավ 1973 թ. հոկտեմբերին: 1973 թ. հոկտեմբերին Վիեննայում բանակցություններ էին ըն- թանում ՕՊԵԿ-ի անդամ պետությունների և նավթային ընկերություն- ների միջև: Հոկտեմբերի 8-ին, չստանալով մոնոպոլիաներից դրական պատասխան, Պարսից ծոցի 6 պետությունները`Սաուդյան Արաբիան, Իրանը, Իրաքը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Քաթարը և Քուվեյթը, հոկտմեբերի 12-ին որոշում ընդունեցին միակողմանի կեր- պով սահմանել նավթի նոր տեղեկատու գները: Հոկտեմբերի 16-ին նրանք հայտարարեցին 70%-ով գների բարձրացման և դրանց ու փաս- տացի գործարքների գների միջև խիստ կախվածության մասին 15 : Այդ նույն ընթացքում` հոկտեմբերի 13-ին, երբ ընթանում էր արաբա-իսրայելական պատերազմի յոթերորդ օրը, արաբական երկր- ների նավթի նախարարները հավաքվեցին Քուվեյթում: Նախարարների առջև դրված էր ոչ միայն արաբական բանակներին մարտի դաշտում աջակցելու, այլև ‹‹նավթային զենքը›› կիրառելու հարցը: Հոկտեմբերի 17- ին ՕՊԵԿ-ի անդամ արաբական երկրների նավթային նախարարները որոշում կայացրեցին էմբարգո սահմանել և հայտարարեցին յուրա- քանչյուր ամիս 5%-ով կրճատել նավթի արդյունահանումը այնքան ժա- մանակ, քանի դեռ իսրայելական զորքերը դուրս չեն բերվի գրավված արաբական տարածքներից 16 : Այս երկու իրադարձություններն էլ տեղի ունեցան միևնույն ժա- մանակ, թեև նրանց միջև ոչ մի կապ չկար: Նավթի գների միակողմանի բարձրացումը բխում էր նավթարդյունահանող երկրների և խոշոր նավ- թային ընկերությունների միջև երկարատև և բարդ բանակցություննե- րից, այն դեպքում, երբ էմբարգոն սահմանեցին, ինչպես նշում էր ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղարը, միայն այն բանի համար, որ հրավի- րեն Արևմուտքի մարդկանց ուշադրությունը Իսրայելի խնդրի վրա 17 : Հոկտեմբերի 19-ին 18 էմբարգոն սկսում է գործել: Սաուդյան Արա- Андреасян Р., Казюков А., ОПЕК в мире нефти, Москва, 1978, с. 112. Васильев А., Факелы Персидского залива, Москва, 1976, с. 103. 17 Лоран Э., Нефтяные магнаты: кто делает мировую политику, Москва, 2014, http://allconspirology.org/books/Erik-Loran_Neftyanye-magnaty-kto-delaet- mirovuyu-politiku/3. 18 Հոկտեմբերի 19-ին` այն ժամանակ, երբ Սաուդյան թագավորությունը որո- շում է էմբարգո մտցնել, ԱՄՆ-ի նախագահ Ռիչարդ Նիքսոնը, հրապարա- 42 15 16