MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 41

քում համաձայնություն ձեռք բերվեց իսրայելական և եգիպտական զորքերի բաժանման և երկու կողմերի միջև բանակցությունները շա- րունակելու վերաբերյալ: 1974 թ. հունվարի 11-18-ը, Կահիրե-Սուեզ խճուղու 101-րդ կմ-ի վրա ստորագրվեց զորքերի տարաբաժանման վե- րաբերյալ իսրայելա-եգիպտական համաձայնագիրը: Իսրայելը հետ քա- շեց իր զորքերը Սուեզի ջրանցքից 32 կմ արևելք: Եգիպտոսը համա- ձայնվեց զգալիորեն նվազեցնել իր զինված ուժերն այդ շրջանում: Եգիպտական և իսրայելական զորքերի միջև ստեղծվելու էր բուֆերային գոտի՝ ՄԱԿ-ի ուժերի վերահսկողության տակ: Իսկ 1975 թ. սեպ- տեմբերի 4-ին Իսրայելի և Եգիպտոսի միջև կնքվեց նոր համաձայ- նագիր 11 , որը լրացնում էր 1974 թ. համաձայնագրին 12 : Սիրիայի և Իսրայելի միջև կրակի դադարեցման մասին համա- ձայնագիր ստորագրվեց 1974 թ. մայիսի 31-ին 13 : Իսրայելը իր զորքերը դուրս բերեց 1973 թ. պատերազմի ընթացքում գրաված սիրիական բոլոր տարածքներից և 1967 թ. օկուպացված Գոլանի բարձրունքների մի մա- սից` ընդամենը 663 քառ.կմ 14 : Սիրիային վերադարձվեց նաև Կունեյտ- րան, այն պայմանով որ այստեղ ստեղծվի ապառազմականացված գո- տի և տեղակայվեն ՄԱԿ-ի զինված ուժեր: Հենց 1973 թ. հոկտեմբերյան պատերազմի ժամանակ էր, որ արաբները նորից կիրառեցին նավթային էմբարգո: Այն նախատեսում էր ինչպես նավթի արդյունահանման, այնպես էլ արտահանման ծա- վալի կրճատում: Նավթային շուկայի կայունությունը, որը տասնամյակների ըն- թացքում անսասան էր, ցնցվեց 1971 թ. փետրվարին, երբ ՕՊԵԿ-ի և նավթարդյունահանող ընկերությունների միջև ձեռք բերված համաձայ- Սեպտեմբերի 4-ին Եգիպտոսը և Իսրայելը ստորագրեցին Սինայի համա- ձայնագիրը, որը նախատեսում էր