Եգիպտական զորքերը հաջողությամբ անցան Սուեզի ջրանցքը և, ճեղքելով իսրայելցիների կոզմից կառուցված հզոր պաշտպանական ‹‹ Բար- Լևի գիծը ››, գրավեցին Սինայի թերակղզու մի մասը: Ռազմական այս հաջողությունը մեծ ոգևորություն առաջացրեց արաբական աշխարհում և շփոթվածություն` Իսրայելում: Սակայն Եգիպտոսը չօգտագործեց իր ռազմավարական հաջողությունները զարգացնելու հնարավորությունը, և Սադաթի հրամանով եգիպտական զորքերի հարձակողական գործողությունները դադարեցվեցին: Դա կատարվել էր ‹‹ սահմանափակ պատերազմի ›› վերաբերյալ Ա. Սադաթի պլանի համաձայն, որը ողբերգության վերածվեց հետագայում իսրայելական շրջափակման մեջ հայտնված եգիպտական զորաբանակի համար 7:
Հարձակողական գործողությունների դադարեցումից շատ լավ օգտվեց Իսրայելը: Վերջինիս բանակը շատ շուտ ուշքի եկավ, վերակազմավորեց իր ուժերը և անցավ հակահարձակման եգիպտական, ապա նաև սիրիական ռազմաճակատներում և հասավ նոր հաջողությունների:
Հոկտեմբերի 9-12-ը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկեց ստեղծված իրադրությունը և 1973 թ. հոկտեմբերի 22-ին ընդունվեց № 338 բանաձևը 8: Ըստ այդ բանաձևի նախատեսվում էր ՝ 1. Կրակի անհապաղ դադարեցում, 2. ՄԱԿ-ի ԱԽ-ի 1967 թ. № 242-րդ բանաձևի անհապաղ կատարում, 3. Բանակցությունների սկսում շահագրգիռ կողմերի միջև: Սակայն Իսրայելը, խախտելով որոշումը, շարունակում էր հարձակումը: Այդ ընթացքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ընդունեց նաև № 339 բանաձևը 9 հոկտեմբերի 23-ին և № 340-ը 10` հոկտեմբերի 25-ին, որից հետո միայն կրակը դադարեցվեց:
Արդեն 1973 թ. դեկտեմբերի 21-ին ԱՄՆ-ի նախաձեռնությամբ Ժնևում համաժողով գումարվեց, որի նպատակը Իսրայելի, Եգիպտոսի և Սիրիայի միջև զորքերի տարաբաժանումն էր: Համաժողովի ընթաց-
7
Հովհաննիսյան Ն., նշվ. աշխ., Հ. III, էջ 300:
8
United Nations Security Council Resolution 338( 1973), http:// www. un. org / en / ga / search / view _ doc. asp? symbol = S / RES / 338( 1973)
9
Ավելի մանրամասն տե ՛ ս United Nations Security Council Resolution 339( 1973), http:// www. un. org / en / ga / search / view _ doc. asp? symbol = S / RES / 339( 1973)
10
Ավելի մանրամասն տե ՛ ս United Nations Security Council Resolution 340( 1973), http:// www. un. org / en / ga / search / view _ doc. asp? symbol = S / RES / 340( 1973)
40