MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 39

կան աշխատանքները սկսել էին դեռևս 1971 թ., երբ Ալեքսանդրիայից և Կահիրեից ոչ հեռու կառուցվել էին ուսումնական հատուկ կենտրոն- ներ 4 : Իսրայելի հետ հարաբերություններրի կարգավորումը և արաբա- իսրայելական հակամարտության լուծումը Անվար Սադաթին ամենից շատ հուզող հարցն էր նրա նախագահության առաջին օրվանից: Դա իր սրությունը չկորցրեց նրա կառավարման ողջ շրջանում: Սադաթին պետք էր այնպիսի հաղթանակ, որին չէին կարողացել հասնել նրա երեք նախորդները` Ֆարուկ Առաջինը, գեներալ Նագիբը և Գամալ Աբդել Նասերը: Նա վստահ էր, որ միայն այդպես կարող է ձեռք բերել այն- պիսի հեղինակություն, որին անգամ Նասերը կարող էր նախանձել: Մտածելով ռազմական գործողությունների մասին` նա իր առջև խնդիր չէր դնում հասնել լիիրավ հաղթանակի Իսրայելի նկատմամբ: Նա գի- տակցում էր, որ Եգիպտոսը և ողջ արաբական աշխարհը դեռևս պատ- րաստ չէր դրան: Նրա նպատակն էր հասնել մի փոքր`սահմանափակ բնույթի հաղթանակի, որը կկապվեր նրա անվան հետ, կվերացներ Իսրայելի անպարտության առասպելը և կառաջացներ փոփոխություն- ներ արաբների մտածելակերպում ու հոգեբանության մեջ: Նա հույս ուներ նաև, որ դա որոշոկի փոփոխություններ կարող է առաջացնել Իս- րայելի և նրան պաշտպանող արևմտյան պետությունների, առաջին հերթին ԱՄՆ-ի քաղաքականության մեջ 5 : 1973 թ. հոկտեմբերի 6-ին Եգիպտոսի հարձակմամբ սկսվեց արա- բա-իսրայելական չորորրդ պատերազմը կամ, ինչպես անվանում են, ‹‹Դատաստանի օրվա›› պատերազմը 6 : Այս անգամ Եգիպտոսի հետ պա- տերազմի մեջ մտավ միայն Սիրիան, իսկ Հորդանանը ձեռնպահ մնաց: Сулимов И., նշվ. աշխ., http://topwar.ru/35491-oktyabrskaya-voyna-1973-go- goda.html . 5 Հովհաննիսյան Ն., Արաբական երկրների պատմություն, Հ.III, Երևան, 2006, էջ 298-299: 6 Հարձակման օրը արաբները պատահական չէին ընտրել: 1973 թ. այդ օրն էր նշվում հրեաների կրոնական ամենակարևոր տոնը`Յոմ Կիպպուրը (եբր.` ‫יֹום‬ ‫ּפּור‬ ִּ‫`)כ‬ ‹‹Քավության օր›› կամ ‹‹Դատաստանի օր››: Դրա ընթացքում հրեաները պետք է պաս պահեն և ապաշխարության աղոթքներ ասեն: Այդ օրը ավելի խիստ սահմանափոկումներ են դրվում գործողությունների վրա, քան սովո- րական շաբաթ օրերին: (Աղբյուրը` Богданов К., "Война Судного дня": затре- щина, которая отрезвила элиты Израиля, http://ria.ru/analytics/20131006/967823621.html): 39 4