MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 38

‹‹ Բար-Լևի գիծ ›› 1: Գոլանի բարձունքներում նույնպես ստեղծվել էր պաշտպանական սահմանագիծ` 75 կմ երկարությամբ: Դրա հիմքը կազմում էին բարձունքներում տեղակայված հենակետերը, որոնք իրենց մեջ ներառում էին հողի մեջ թաղված տանկեր 2: Իսրայելցիները պատրաստվում էին պաշտպանական պատերազմի և ´ սիրիական, և ´ սուեզյան ուղղություններով, իսկ թերակղզու նախորդ մարտերում մոտոմեքենայավորված զորամասի ունեցած հաջողությունը հանգեցրեց տանկերի նշանակության գերագնահատմանը և հետևակի ու հրետանու թերագնահատմանը: Դա էլ իսրայելցիների համար ուենցավ իր բացասական հետևանքները:
Իսրայելի կողմից օկուպացված Սինայի թերակղզին ու Գոլանի բարձրունքները հետ վերադարձնելու և տարածքային ամբողջականությունը վերականգնելու Եգիպտոսի ձգտումը, որն առաջացել էր դեռևս 1967 թ., առաջնային կարևորություն ձեռք բերեցին այն բանից հետո, երբ 1970 թ. սեպտեմբերի 28-ին նախագահ Գամալ Աբդել Նասերի մահից հետո Եգիպտոսում իշխանության եկավ Անվար Սադաթը 3: Հաշվի առնելով կատարած սխալները` եգիպտացիները հսկայական աշխատանք իրականացրեցին իրենց ռազմական հզորության ավելացման և ամրապնդման համար: Ռևանշի ձգտող արաբաները նախապատրաստա-
1
Իսրայելի ռազմական և պետական գործիչ, գեներալ-լեյտենանտ, Իսրայելի պաշտպանության բանակի Գլխավոր շտաբի ութերորդ պետ Խաիմ Բար- Լևի անունից, ով հադիսանում էր այդ գծի մշակողը: Այդ ամրությունները բաղկացած էին պաշտպանության մի քանի գծերից` երեսունից հիսուն կիլոմետր խորությամբ: Առաջին գիծը անցնում էր ջրանցքի երկարությամբ և իր մեջ ներառում էր քսան մետրանոց հակատանկային պատվարը( մոտ 160 կմ երկարությամբ): Պատվարի ներսում գտնվում էր խողովակաշարը, որը ապահովում էր նավթի հոսքը ջրանցք: Ճգնաժամային իրավիճակում նախատեսվում էր այն բացել և հրդեհել: Պաշտպանության գծերի միջև անցնում էր ճանապարհ, որը վերահսկվում էր տանկերով և հետևակով: Այդ ճանապարհը նախատեսված էր ՀԻԿ-ի մարտկոցների տեղափոխման համար: Երկրորդ գծի հիմքը վաշտային հենակետերն էին, որոնք, ըստ հաշվարկների, կարող էին ինքնուրույն դիմանալ ավելի քան հինգ օր: Եվ, վերջապես, ջրանցքից երեսուն կիլոմետր հեռավորության վրա` պահեստազորում, գտնվում էին երեք զրահատանկային բրիգադները: ‹‹ Բար-Լևի գծի ›› կառուցումը Իսրայելին արժեցել էր 300 մլն դոլար:
2
Сулимов И., Октябрьская война 1973-го года, http:// topwar. ru / 35491- oktyabrskaya-voyna-1973-go-goda. html.
3
Яременко В., Судный день без победителей, http:// www. polit. ru / article / 2008 / 10 / 08 / war /.
38