պետությունների կառավարություններին կանգնեցնել էթնիկական, ազգային, կրոնական խմբերի թիրախավորված ոչնչացումը: Հենց այդ օրենքն էր, որ Լեմկինը ներկայացրեց իր եվրոպացի( իրավունքի մասնագետ) կոլեգաներին 1933 թ. Մադրիդում գումարված քրեական իրավունքի հիմնահարցերին նվիրված 5-րդ միջազգային կոնֆերանսի ժամանակ:
Մադրիդյան կոնֆերանսում Լեմկինն առաջին անգամ առաջարկեց ստեղծել բազմակողմ կոնվենցիա և մարդկային խմբերի ոչնչացումը որակել որպես միջազգային հանցագործություն 24: Կոնֆերանսի ժամանակ նա ներկայացնում է օրենքի նախագիծ, որն արգելում էր միմյանց հետ կապված երկու գործողություններ` « բարբարոսությունը » և « վանդալիզմը »: « Բարբարոսությունը » որակվում էր որպես « ազգային, ռասայական, կրոնական և սոցիալական խմբերի կանխամտածված ոչնչացում »: « Վանդալիզմը » նա սահմանում էր որպես « առանձին խմբերի հանճարի արտահայտությունը հանդիսացող արվեստի, մշակույթի գործերի ոչնչացումը »: Այդ երկու գործողությունները` խմբերի և նրանց մշակութային և ինտելեկտուալ կյանքի ոչնչացումը, պատժելի դարձնելը Լեմկինին զբաղեցնելու էր նաև առաջիկա երեք տասնամյակների ընթացքում 25:
Լեմկինն իր մադրիդյան զեկույցում ուշադրություն էր հրավիրում նաև Հիտլերի վերելքին և Օսմանյան կայսրությունում հայերի ջարդերին, մի հանցագործություն, որը եվրոպացիների մեծամասնությունը կամ անտեսում էր, կամ ներկայացնում որպես « արևելյան » երևույթ: Եթե այն մի անգամ տեղի ունեցավ, պնդում էր երիտասարդ իրավաբանը, այն կարող է տեղի ունենալ այստեղ( Եվրոպայում):
Լեմկինն առաջ էր քաշում արմատական առաջարկ: Նա պնդում էր, որ եթե միջազգային հանրությունը երբևէ հույս ունի կանխելու այնպիսի զանգվածային ջարդերը, ինչպիսին հայերի կոտորածներն էին, ապա աշխարհի պետությունները պետք է միավորվեն ՝ կանխելու այդ փորձը: Այսպիսի նպատակ ունենալով մտքում` Լեմկինը նախապատրաստում էր օրենք, որը կարգելի ազգերի, ռասաների, կրոնական խմբերի ոչնչացումը: Ազգային, էթնիկական կամ կրոնական խմբերի ոչնչացման փորձը կդառնա միջազգային հանցագործություն, որը պետք
24
Lemkin R., Acts Constituting a General( Transnational) Danger Considered as Offences Against the Law of Nations, Madrid( 14-20 October 1933),( http:// www. preventgenocide. org / lemkin / madrid1933-english. htm).
25
Power S., նշվ. աշխ., էջ 21-22: 337