MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 336

Թալեաթ փաշայի սպանության գործին` Լեմկինն ասում է հետևյալը. « Որպես իրավաբան` ես մտածում էի, որ հանցագործությունը պետք է պատժվի ոչ թե զոհերի կողմից, այլ դատարանի կողմից, ազգային օրենքով » 20:
Լեմկինին մտահոգում էր այն hանգամանքը, որ ոչ մի միջազգային դատարան չունի իրավասություն այն հանցագործությունների նկատմամբ, որոնք կատարվել են ինքնիշխան պետությունների սահմանների ներսում: Այս ամենը Լեմկինը սխալ էր համարում, և նա սկսում է մտածել, թե ինչպես կարող է դա փոխել 21:
Լեմկինը հետագայում բացատրում էր, որ օրենքը կարևոր դեր կարող է կատարել էթնիկական և կրոնական խմբերի զանգվածային սպանությունների և նրանց մշակույթի ոչնչացման դեմ պայքարելու համար. « Օրենքը տալիս է հասարակության վրա ազդեցության գործիք »,- ասում էր նա ՝ նշելով, որ « խորհրդարանները վերահսկվում են իրավաբանների կողմից »:
Նա ընկղմվեց իրավական ուսումնասիրությունների մեջ 6 տարի, սկզբից Լվովում, ապա Հայդելբերգի համալսարանում: Նրան հիասթափեցնում էր այն փաստը, որ ոչ մի տեղ չկարողացավ գտնել իրավական նորմեր ռասայական և կրոնական խմբերի սպանությունն արգելելու համար 22:
Լեմկինը ուսումնասիրեց ժամանակի եվրոպական քրեական իրավունքի զարգացման միտումները, մասնավորապես ֆաշիստական Իտալիայի և սովետական Ռուսաստանի օրենսդրությունն ու քրեական իրավունքի նորմերը, հրապարակեց մի շարք հոդվածներ տոտալիտար երկրների քրեական օրենսդրության վերաբերյալ: Իսկ 1926 թ. Լեմկինը լեհերեն թարգմանեց և հրապարակեց սովետական Ռուսաստանի քրեական օրենսգիրքը 23:
1929 թ. նա Վարշավայում դատախազ նշանակվեց և սկսեց աշխատել միջազգային օրենքի նախագծի վրա, որը պարտավորեցնելու էր
( http:// www. armeniapedia. org / index. php? title = Lemkin _ Discusses _ Armenian _ Genocid e _ In _ Newly-Found _ 1949 _ CBS _ Interview).
20
Նույն տեղում:
21
Adam Strom & the Facing History and Ourselves Staff,“ Totally unofficial: Raphael lemkin And the Genocide Convention”, 2007, p. 4.
22
Korey W., նշվ., աշխ., էջ 8:
23
Bieńczyk-Missala A., Dębski S., Rafal Lemkin, a hero of humankind, Warsaw, 2010, p. 64.
336