MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 335

մեկ անհատը նույնպես կարող է իշխանություն ունենալ՝ կանխելու նմանատիպ բռնությունները: Հետագայում Լեմկինը գրում է. «Ես ավելի և ավելի էի նույնա- կանացնում ինքս ինձ տանջվող զոհերի հետ, որոնց թիվն ինչքան ավելանում էր, այնքան ես շարունակում էի պատմության իմ ուսումնա- սիրությունը: Շուտով հետևեցին ժամանակակից ցեղասպանություն- ների օրինակները, ինչպիսին 1915 թ. հայերի ջարդերն էին: Ինձ համար պարզ դարձավ, որ ազգերի, կրոնական խմբերի և ռասաների բազմա- զանությունն անհրաժեշտ է քաղաքակրթության համար, որովհետև այդ խմբերից յուրաքանչյուրը առաքելություն ունի իրականացնելու և մշակութային առումով իր ներդրումն ունենալու… Ես որոշեցի դառնալ իրավաբան և աշխատել ցեղասպանությունն օրենքից դուրս հայտա- րարելու և ազգերի համագործակցության միջոցով այն կանխարգելելու համար» 16 : Փաստորեն նա իր մտքի ուղղությունը լեզվաբանությունից փո- խում է դեպի այն ոլորտի ուսումնասիրություն, ինչը նրան մտահոգում էր դեռևս մանկության տարիներից: Արդյունքում Լեմկինը տեղափոխ- վում է Լվովի իրավունքի դպրոց, որտեղ սկսում է փնտրել հնադարյան և ժամանակակից իրավական նորմերը` կոտորածներն արգելելու հա- մար 17 : Օսմանյան կայսրությունում ապրող հայերի ողբերգական ճա- կատագիրը հաստատում է նրա այն տեսակետը, թե պետք է ստեղծել միջազգային օրենք, որպեսզի ազգային կամ կրոնական փոքրամասնու- թյունների կանխամտածված ու համակարգված ոչնչացումը պետու- թյան կողմից դառնա պատժելի հանցագործություն 18 : 1949 թ. CBS հեռուստաընկերության հեռուստածրագրերից մեկին տված իր հարցազրույցում Ռաֆայել Լեմկինը նշում է. «Ես հետա- քրքրվեցի ցեղասպանությամբ, որովհետև այն շատ անգամ տեղի ունե- ցավ, այն տեղի ունեցավ հայերի հետ, և դրանից հետո հայերը հետ անարդար վարվեցին Վերսալի կոնֆերանսում, քանի որ նրանց ցեղա- սպանության իրագործման մեջ մեղավոր հանցագործները չպատժվե- ցին» 19 : Ապա անդրադառնալով հայերի կողմից վրեժխնդրությանը և Charny I., նշվ. աշխ., էջ 79: Power S., նշվ. աշխ., էջ 21: 18 Schaller D., From Lemkin to Clooney: The Development and State of Genocide Studies, Genocide Studies and Prevention: An International Journal, Volume 6, 2011, Issue 3, Article 6. 19 Sassounian H., Lemkin Discusses Armenian Genocide, Dec. 8, 2005, 335 16 17