MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 334

է պրոֆեսորը,- նա սպանում է դրանց, և դա իր գործն է: Եթե դու մի- ջամտես, դու ոտնձգություն ես կատարում» 12 : Լեմկինն արձագանքում է. «Հայերը հավեր չեն»: Պրոֆեսորն ան- տեսում է Լեմկինի պատասխանը. նա ձգտում էր հիմնավորել իր փաս- տարկը. «Երբ դու միջամտում ես մի երկրի ներքին գործերին, դու ոտ- նահարում ես այդ երկրի ինքնիշխանությունը»: Դա ավանդական փաս- տարկ էր, որը կանխում և բացառում է միջազգային հանրության գոր- ծողությունը` ուղղված զսպելու զանգվածային սպանությունների մեջ մեղավոր ռեժիմներին, կամ նրանց, ովքեր ներգրավված են խոշտան- գումների, ինչպես նաև մարդու իրավունքների կոպիտ խախտումների մեջ 13 : «Հանցագործություն է Թեհլերյանի համար սպանել մի մարդու, բայց հանցագործություն չէ բռնակալի համար սպանել ավելի քան մեկ միլիոն մարդու,- կրկին հարցնում է Լեմկինը, - սա ամենահակասա- կանն է»: Լեմկինը զարմացած էր, որ «ի նքնիշխանության դրոշը» կարող է պաշտպանել մարդկանց, ովքեր փորձում են ոչնչացնել մի ամբողջ փոքրամասնության: «Սուվերենությունը,- վիճում էր Լեմկինը պրոֆե- սորի հետ,- ենթադրում է անկախ արտաքին և ներքին քաղաքա- կանության իրականացում, դպրոցների, ճանապարհների կառուցում… կարճ ասած` ցանկացած այնպիսի գործունեություն, որն ուղղված է ժողովրդի բարօրությանը: Սուվերենությունը չի կարող ըմբռնվել որպես միլիոնավոր անմեղ մարդկանց սպանելու իրավունք» 14 : Պրոֆեսորը նշում է. «Դուք երիտասարդ եք ու հուզված…Եթե Դուք ինչ-որ բան իմանայիք միջազգային իրավունքից…»: Նա նախա- դասությունը չի ավարտում: Պրոֆեսորի այս խոսքն էլ հանդիսացավ Լեմկինի համար հիմնական հարցի կորիզը: Չի՞ կարող միջազգային իրավունքի նորմ ստեղծվել, որը կգործի զանգվածային սպանություն- ների համար: Այս հարցադրումը հանգեցրեց նրան, որ Լեմկինը որոշեց փոխել իր ուսումնասիրության ոլորտը, որի արդյունքում նա լեզվա- բանությունից իր ուշադրությունը կենտրոնացրեց միջազգային իրա- վունքի ուսումնասիրության վրա 15 : Լեմկինը վստահ էր, որ եթե մի անհատը կարող է հրաման տալ սպանել միլիոնավոր մարդկանց, ապա Power S., նշվ. աշխ., էջ 17: Korey W., նշվ. աշխ., էջ 8: 14 Power S., նշվ. աշխ., էջ 18-19: 15 Korey W., նշվ. աշխ., էջ 8: 12 13 334