MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 333

Այս առիթով նա իր ինքնակենսագրականում գրում է. «Պա- տերազմից հետո 150 թուրք պատերազմական հանցագործներ ձեր- բակալվել էին և բրիտանական կառավարության կողմից ներկալվել Մալթա կղզի: Հայերը պատվիրակություն ուղարկեցին Փարիզի խաղա- ղության կոնֆերանս: Նրանք արդարություն էին պահանջում: Ապա ես մի օր կարդացի թերթերում, որ բոլոր թուրք հանցագործներն ազատ են արձակվելու: Ես ցնցվեցի: Մի ազգ սպանվեց, իսկ մեղավոր անձինք ազատ արձակվեցին: Ինչո՞ւ են մարդուն պատժում, երբ նա սպանում է մի այլ մարդու, մինչդեռ միլիոնավոր մարդկանց սպանությունն ավելի փո՞քր հանցագործություն է, քան անձի սպանությունը: Մալթայից ազատված թուրք հանցագործները ցրվեցին աշխարհով մեկ: Նրանցից ամենասարսափելին Թալեաթ փաշան էր, ով նույնացվում է հայ ժո- ղովրդի ոչնչացման հետ: Թալեաթ փաշան ապաստան գտավ Բեռլի- նում: Մի օր նրան փողոցում կանգնեցրեց Թեհլերյան անունով մի հայ երիտասարդ: Թալեաթ փաշային ճանաչելուց հետո Թեհլերյանը սպա- նեց նրան: Նրա դատավարությունը դարձավ իրականում մի թուրքա- կան ոճրագործի դատավարություն: Հայերի կողմից դատարան բերված բազմաթիվ վկաներ նկարագրեցին կոտորածների չարաղետ տեսարան- ները: Այս դատավարության միջոցով աշխարհը վերջապես տեսավ Թուրքիայի ողբերգական դեպքերի իրական պատկերը: Այդ նույն աշ- խարհը, որը լուռ էր, երբ հայերը սպանվում էին և մտադիր էր թաքցնել թուրքական պատերազմական հանցագործների ազատ արձակման իրողությունը, այժմ պարտադրված էր լսելու սարսափելի ճշմարտու- թյունը: Բեռլինի դատարանն արդարացրեց Թեհլերյանին: Թեհլերյանը գործել էր հանուն մարդկության խղճի: Բայց կարո՞ղ է մի մարդն իրեն արդարություն բաշխողի դերում նշանակել» 11 : Հայոց ցեղասպանությունն իրագործած թուրք հանցագործների անպատիժ մնալու հանգամանքն անհանգստություն է առաջացնում Լեմկինի մոտ, և նա իր պրոֆեսորներից մեկի ուշադրությունը հրավի- րում է այդ հարցի վրա: Նա հարցնում է, թե ինչու հայերը կոտորածների համար չձերբակալեցին Թալեաթին: Պրոֆեսորը պատասխանում է, որ գոյություն չունի օրենք, ըստ որի նա կարող էր ձերբակալվել: «Նկատի ունեցիր ֆերմերի դեպքը, ում պատկանում է հավերի մի խումբ,- ասում Ռ. Լեմկինի անտիպ ինքնակենսագրություն, Donna-Lee Frieze նշվ. աշխ. էջ 19-20: 333 11