MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 332

բարձի փետուրներով: Նա վախենում էր, որ այն միֆը, թե հրեաները սպանում են քրիստոնյա տղաներին, կարող է հանգեցնել ավելի շատ սպանությունների:
Հաջորդ դրվագը, որը ցնցել էր Լեմկինին, Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանություններն էին: Դրա հետ կապված նա իր ինքնակենսագրականում գրում է. « 1915 թ. գերմանացիներն օկուպացրին Վոլկովսկ քաղաքը և շրջակա տարածքը: Ես սկսեցի ավելի շատ պատմություն ուսումնասիրել, թե ինչպես են ազգային, կրոնական կամ ռասայական խմբերը ոչնչացվել: Ճշմարտությունն ի հայտ եկավ միայն պատերազմից հետո: Թուրքիայում ավելի քան 1.2 միլիոն մարդու մահվան դատապարտեցին առանց պատճառի և միայն նրա համար, որ քրիստոնյաներ էին 7: Նրանց քշեցին իրենց տներից Եփրատ գետի երկայնքով, և հետո հանկարծ ուղեկցող ժանդարմները սկսեցին կրակել տեղահանվողների վրա: Միայն մի բուռ մարդիկ գոյատևեցին` թաքնվելով իրենց ընկերների մարմինների տակ: Թուրքերն ավելի ուշ մեղադրում էին անզեն հայերին, թե սկսել են կրակել » 8:
Օսմանյան կայսրության կողմից հայերի զանգվածային սպանությունները Լեմկինի գիտակցության մեջ հետաքրքրություն առաջացրին հայերի ճակատագրի նկատմամբ: Ժամանակի ընթացքում նրա հետաքրքրությունը հայերի նկատմամբ ավելի էր աճում: Հնարավոր է, որ այս հարցում նրա վրա որոշակի ազդեցություն է ունեցել Առաջին համաշարհային պատերազմի ընթացքում ռուսական քարոզչությունը, որում հրապարակայնություն էր տրված հայերի խնդրին 9:
Երբ Լեմկինն արդեն 21 տարեկան էր և լեզվաբանություն էր ուսումնասիրում Լվովի համալսարանում, պատահաբար տեղական թերթից իմանում է Սողոմոն Թեհլերյանի կողմից Բեռլինում Օսմանյան կայսրության ներքին գործերի նախկին նախարար Թալեաթ փաշայի սպանության մասին 10: Լեմկինը սկսում է հետևել Թեհլերյանի դատավարությանը:
7
Charny I., Enciclopedia of Genocide, Institute on the Holocost and Genocide, Volume 1, 1999, p. 79.
8
Ռ. Լեմկինի անտիպ ինքնակենսագրություն, Donna-Lee Frieze,“ Totally Unofficial: The Autobiography of Raphael Lemkin”, Yale 2013, p. 19.
9
Raphael Lemkin and the international debate on the punishment of war crimes( 1919 – 1948), Daniel Mark Segesser and Myriam Gessler, Journal of Genocide Research( 2005), 7( 4), December, p. 454.
10
Korey W., նշվ., աշխ., էջ 7-8: 332