MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 331

ոչնչացնել նրանց, որովհետև նրանք հավատում էին Քրիստոսին» 2 , - նշում է Ռ. Լեմկինը իր ինքնակենսագրականում: Վաղ քրիստոնյաների տառապանքերի վերաբերյալ պատմու- թյունը մտահոգում է պատանի Ռաֆայելին: Նա ցանկանում էր իմանալ, թե սպանություն կատարողը որքանով է ազատված պատժից. «Երբ մարդիկ այսօր մարդկանց են սպանում, նրանք բանտարկվելու են, այնպես չէ՞»: Նրա մայրն առանց վարանելու պատասխանում էր. «Այո, նրանք բանտ են ընկնելու»: «Յո՞ երթասը» և դրա իմաստի վերաբերյալ քննարկումը մոր հետ տպավորվել էր Լեմկինի հիշողության մեջ, և նա այդ մասին գրի է առնում նաև իր կենսագրականում: Հետագայում Լեմկինը պատմում էր. «Դա եղավ այն օրը, որ ես սկսեցի արշավը (ընդդեմ ցեղասպանության), որովհետև ես սկսեցի փնտրել պատասխանը» 3 : Լեմկինը սկսեց զբաղվել ընթերցանությամբ և նվիրվեց էթնիկ խմբերի ոչնչացման ուսումնասիրությանը: «Ես տպավորվող պատանի էի, հակված գերզգայունակության» 4 ,- գրում է նա տարիներ հետո: Ծա- նոթանալով Կարթագենի անկման, մոնղոլական արշավանքների, ֆրանսիական հուգենոտների թիրախավորման պատմություններին` նա մորը միշտ տանջում էր զանգվածային կոտորածների պատմական դեպքերի մանրամասների մասին հարցերով: Ռաֆայելին հուզող հիմնական հարցը դարձավ հետևյալը. «Սպանել անպաշտպան մարդկանց միայն այն պատճառով, որ նրանք տարբերվում են քեզանից` օրենք չկա՞»: Մոր պատասխանը բոլորովին անբավարար էր. «Կան օրենքներ սպանության դեմ» 5 : 1906 թ. 70 հրեաներ սպանվել էին, 90-ը` մահացու վիրավորվել Լեհաստանի Բելաստոկի շրջանում (այն ժամանակ ցարական Ռու- սաստանի կազմում էր) տեղի ունեցած տեղական ջարդերում 6 : Լեմկինը լսեց, որ ամբոխը բացել է զոհերի ստամոքսները` դրանք լցոնելով From the Guest Editors: Raphael Lemkin: the “founder of the United Nation’s Genocide Convention” as a historian of mass violence, Journal of Genocide Research (2005), 7(4), December, p. 447-448. 3 Korey W., “An Epitaph for Raphael Lemkin”, Jacob Blaustein Institute for the Advancement of Human Rights, June 2001, p. 50. 4 Power S., նշվ. աշխ., էջ 20: 5 Korey W., նշվ. աշխ., էջ 6: 6 Ջարդերը հայտնի են «Բելաստոկի պոգրոմ» անունով, որի հիմնական մասնակիցները զինվորները և ոստիկաններն են եղել: 331 2