MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 330

ՊՈՂՈՍՅԱՆ ՆԱՐԵԿ (ՀՑԹԻ) ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՆ ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՆԱԿԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ Հրեա իրավաբան Ռաֆայել Լեմկինը ներդրում ունի ինչպես միջազգային քրեական իրավունքի զարգացման, այնպես էլ ցեղասպա- նությունների դատապարտման և կանխարգելման գործում: Հայոց ցե- ղասպանության թեման առանձնահատուկ դեր է ունեցել նրա գիտա- կան գործունեության մեջ: Հետազոտության հիմնական խնդիրն է հիմնավորել, որ Հայոց ցեղասպանության թեմայի ուսումնասիրությունը Ռաֆայել Լեմկինի գործունեության սկզբնական շրջանում և իրադարձությունների լուսա- բանումն ունեն իրավական և պատմաքաղաքական կարևոր նշանակու- թյուն, քանի որ Հայոց ցեղասպանությունն առանձնակի ազդեցություն է ունեցել Ռաֆայել Լեմկին անհատի վրա` հանցագործության այս տե- սակը օրենքի դաշտ բերելու գործում: Ռաֆայել Լեմկինը, ով ծնվել է 1900 թ. հունիսի 24-ին Լեհաստա- նում` Բեզվոդնե քաղաքում` հրեա ֆերմերի ընտանիքում, իր մանկու- թյան և պատանեկության տարիներն անցկացրել է Լեհաստանի արևել- քում գտնվող ֆերմայում` Վոլկովսկ փոքր քաղաքի մոտակայքում, որն այն ժամանակ ցարական Ռուսաստանի կազմում էր: 1913 թ.` 12 տարե- կան հասակում, Լեմկինը, կարդալով լեհ գրող Հենրիկ Սենկևիչի «Յո՞ երթաս» պատմավեպը, որը վերաբերում էր առաջին դարում Ներոն կայսեր կողմից քրիստոնեություն ընդունած մարդկանց կոտորածնե- րին, զարհուրել է, որ Ներոն կայսրը կարող էր քրիստոնյաներին առ- յուծների կերակուր դարձնել, ապա իր մորը` Բելային, հարցրել, թե ինչպես կարող է կայսրը ուրախություն առաջացնել հանդիսատեսի խմբի մեջ 1 : «Իմ վաղ պատանեկության շրջանում ես կարդացի Հենրիկ Սեն- կևիչի «Յո՞ երթաս» պատմավեպը, որը լի է վաղ քրիստոնյաների տա- ռապանքների վերաբերյալ դրվագներով. hռոմեացիները փորձում էին Power S., A Problem from Hell: America and the Age of Genocide, New York, Basic Books, 2002, p. 20. 330 1