MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 338

է պատժվի ամենուրեք, ինչպես ստրկությունը և ծովահենությունը: Պատժի սպառնալիքը, պնդում էր Լեմկինը, կբերի գործնական փո- փոխությունների 26 : Ամփոփելով նշենք հետևյալ հիմնական եզրակացությունները • Լեմկինը դեռ մանկուց հետաքրքրվել է տարատեսակ ջարդերի և ցեղասպանությունների պատմությամբ, սակայն միջազգային քրեական իրավունքով զբաղվելու և լեզվաբանությունը թողնելու համար նրա կյանքում խթան է հանդիսացել Հայոց ցեղասպանությունը` հատկապես թուրք հանցագործների անպատիժ մնալը, ինչը Լեմկինի մոտ առա- ջացրել է նմանատիպ հանցագործներին պատժելու մեխանիզմների ստեղծման անհրաժեշտության գիտակցում: • Ռաֆայել Լեմկինը դեռևս իր գործունեության սկզբնական շրջա- նում` հենց Հայոց ցեղասպանության` Օսմանյան կայսրությունում հա- յերի նկատմամբ իրականացված հանցագործության իրագործման ժա- մանակ, խոսում էր ժամանակի միջազգային իրավունքի անկատար լինելու մասին: • Միջազգային քրեական իրավունքի հարցերին նվիրված Մադ- րիդի կոնֆերանսում Ռ. Լեմկինը ներկայացրել է իր զեկույցը` ելնելով Հայոց ցեղասպանության տրամաբանությունից, այսինքն` նա զգուշաց- նում էր, որ Հայոց ցեղասպանություն հանցագործության նկատմամբ անտարբերությունը և անպատժելիությունը կարող է հանգեցնել ցե- ղասպանություն հանցագործության կրկնությանը: POGHOSYAN NAREK (AGMI) THE ISSUE OF ARMENIAN GENOCIDE IN THE EARLY PERIOD OF THE ACTIVITY OF RAPHAEL LEMKIN In this article we examine the issue how the topic of Armenian Genocide influenced on the early period of the activity of Raphael Lemkin. Particularly we emphasize the issue how Raphael Lemkin realizes the necessity of the mechanisms of punishing the Armenian Genocide perpetrators. In this article, which is also based on the biographical information about Raphael Lemkin, is showed that the factor of the Armenian Genocide was the main reason while examining international law by Raphael Lemkin. 26 Նույն տեղում, էջ 19-20: 338